հիպոթեքային վարկ
Ջանջուղազյանը չբացառեց, որ կարող են հիպոթեքով տուն գնելիս սահմանափակել եկամտահարկի վերադարձը
Հունիսի 7-ին խորհրդարանում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարց ուղղեցին. Հայաստանում ներկայում գործում է կարգավորում, որի համաձայն՝ կառուցապատողից հիպոթեքային վարկով բնակարան գնելիս վարկի տոկոսագումարը կարելի է մարել եկամտահարկի հետվերադարձի միջոցով, որոշակի սահմանափակումներով։ Այս կարգավորումը նախատեսո՞ւմ եք սահմանափակել։ Նախարարը պատասխանելով հարցին՝ ասաց, որ ժամանակին սա ընդունվել է տնտեսական ու սոցիալական բնույթի աջակցության համար, սակայն ժամանակի ընթացքում մարդիկ…
Իլոն Մասկը 61 մլն դոլարի հիպոթեքային վարկ է վերցրել
Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը 61 մլն դոլարի հիպոթեքային վարկ է վերցրել, գրում է Bloomberg-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ 2018-ի վերջին միլիարդատերը հիպոթեքային վարկ է վերցրել Morgan Stanley բանկից անշարժ գույք ձեռք բերելու համար, ինչպես նաև վերաֆինանսավորել է 2012-ին վերցրած հիպոթեքային վարկը։ Նշվում է, որ Մասկը 30 տարվա ընթացքում պետք է ամսական 180.000 դոլար վճարի։…