հիվանդանոց
Այսօր կյանքի և մահվան շեմին էի․ Անդրեն հայտնվել է հիվանդանոցում
Հայ հայտնի երգիչ Անդրեն առողջական խնդիրներ է ունեցել ու հայտնվել հիվանդանոցում։ Այս մասին նա հայտնել է Instagram-ի պատմություններ բաժնում՝ տեղադրելով լուսանկար ու կարճ տեսանյութ հիվանդանոցից։ Դրանցից մեկի վրա գրել է, որ հետևողների աղոթքների կարիքն ունի։ Իսկ մյուս վրա նշել է, որ կյանքի և մահվան շեմին էր, բայց Աստված իրեն նորից կյանք պարգևեց։ Այլ մանրամասներ Անդրեն…
Վթարի հետևանքով հոսպիտալացված 65-ամյա կինը մահացել է հիվանդանոցում
Փետրվարի 11-ին Մարտունի-Վարդենիս ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել էր ուղևորներից մեկը, իսկ վարորդներն ու 3 ուղևոր հոսպիտալացվել էին։ Հոսպիտալացված ուղևորներից 65-ամյա Անահիտ Սարգսյանը գիտակցության չգալով մահացել է վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Նշենք, որ վթարը տեղի էր ունեցել ճանապարհի 6-րդ կիլոմետրին։ Միմյանց էին բախվել «Մերսեդեսն» ու «Ֆոլքսվագենը»։
Հրդեհ Աստրախանի հիվանդանոցում․ կան զոհեր
Ողբերգական դեպք է գրանցվել Աստրախանի հիվանդանոցներից մեկում․ հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել։ Այս մասին տեղեկանում ենք RIA-ից։ Նշվում է, որ նախնական տվյալներով՝ հրդեհվել է թթվածին մատակարարող սարքը։ Ըստ աղբյուրի՝ Աստրախանի տվյալ հիվանդանոցում այժմ բուժում են ստանում քովիդով հիվանդ պացիենտները։ Հրդեհի ընթացքում շենքից տարհանվել է ընդհանուր 46 մարդ։ Փրկարարներին հաջողվել է մարել կրակը։
Սաակաշվիլիի վիճակը ծայրահեղ ծանր է․ Վրաստանի ՄԻՊ-ի աշխատակազմ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր այն բանից հետո, երբ այդ երկրի ՄԻՊ-ի աշխատակազմը ուսումնասիրել է Սաակաշվիլիի բժշկական հետազոտությունների արդյունքները։ Այս մասին հայտնում է Euronews-ը։ Նշվում է, որ նրան պետք է անհապաղ տեղափոխել ընդհանուր վերակենդանացման բաժանմունք, քանի որ բանտային հիվանդանոցը չի կարողանում անհրաժեշտ պայմաններ ապահովել։ Հիշեցնենք, որ Սաակաշվիլին ձերբակալվել է հոկտեմբերի…
Սինգապուրում չպատվաստված քովիդով վարակակիրները 18 հազար դոլար կտան բուժման համար
Սինգապուրում այսուհետ բոլոր նրանք, ովքեր կհրաժարվեն պատվաստվելուց և կվարակվեն կորոնավիրուսով ու այն կընթանա ծանր, ստիպված կլինեն վճարել իրենց բուժման համար։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարը։ Նա նշել է, որ բուժման ծախսը կազմելու է միջինում 18 հազար ամերիկյան դոլար, որի մի մասը, այնուամենայնիվ, պետությունը կտրամադրի։ Նրա խոսքով, բացի բուժման ծախսերը, չպատվաստված վարակվածներն ուղարկվելու են…
Հնդկաստանի հիվանդանոցներից մեկում հրդեհից 4 նորածին է մահացել
Հնդկաստանի Բհոպալ քաղաքի Կամալա Ներուի անվան հիվանդանոցի նորածնային բաժնում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով կան զոհեր։ Այս մասին հայտնում է Sky News-ը։ Նշվում է, որ 40 նորածիններից միայն 36-ին են փրկել, 4-ը՝ մահացել են։ Ըստ աղբյուրի՝ նախնական վարկածով՝ հրդեհի պատճառը կարճ միացումն է եղել։
Վրաերթի հետևանքով 9-ամյա երեխա է մահացել
Երեկ առավոտյան՝ 08:40-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 1,8-րդ կիլոմետրին «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա Երվանդ Հովհաննիսյանին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ վրաերթի ենթարկված տղան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Ոստիկանությունը վրաերթի մասին ահազանգը ստացել է հիվանդանոցից՝ 09:00-ին։ Ըստ աղբյուրի՝ կատարվում է քննություն։
Քովիդից 1 ամսեկան երեխա է մահացել
Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը Facebook-ի իր էջում ցավալի լուր է հայտնել։ Նա գրել է, որ հոկտեմբերի 29-ի առավոտյան «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում մահացել է 1 ամսեկան երեխա, ով վարակված էր կորոնավիրուսով։ Երեխայի մոտ կենսաբանական մահը գրանցվել է այսօր առավոտյան։ Դանիելյանը գրել է, որ երեխան հիվանդանոց է ընդունվել հոկտեմբերի…
Գազելի ողբերգական վթարից զոհերի թիվն ավելացել է
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հոկտեմբերի 20-ին ողբերգական վթար էր տեղի ունեցել Երևան-Գյումրի ճանապարհին․ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, որի հետևանքով 5 անձ տեղում մահացել էին, իսկ 10-ից ավել ուղևոր՝ հոսպիտալացվել։ Ցավոք, հոսպիտալացված վիրավորներից մեկը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ Այս մասին հայտնում են Ոստիկանության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ հաղորդումը ստացվել…
Տիգրան Կարապետյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
«ԱԼՄ հոլդինգ»-ի նախագահ Տիգրան Կարապետյանը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է ու այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրան միացրած է արհեստական շնչառության սարք։ Այս տեղեկությունները Sputnik-ին հայտնել են ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը և Կարապետյանի փեսա Արտակ Մուրադյանը։ Կարապետյանն այժմ գտնվում է Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրում։ Մուրադյանը նշել է, որ Տիգրան Կարապետյանն ու իր կինը…
Պելեն արդեն տանն է, նա դուրս է գրվել հիվանդանոցից (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Բրազիլական ու համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեն, որ վիրահատվել էր ու վերականգնողական կուրս էր անցնում ԱԼբերտ Էյնշտեյնի անվան հիվանդանոցում, դուրս է գրվել։ Այս մասին նա տեղեկացրել է Instagram-ի իր էջում։ Պելեն գրել է, որ, ճիշտ է, ինքն արդեն չի կարող ցատկել, բայց վերջին օրերին սովորականից շատ է բռունցքներով հարվածում օդին։ Պելեն խորհուրդ է տվել դժվար ճանապարհի…
Երևանի շենքերից մեկից թունավորման կասկածանքով հիվանդանոց է տեղափոխվել 3 երեխա
Այսօր Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան փողոցի շենքերից մեկից թունավորման կասկածանքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 3 երեխա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: Նա հայտնել է, որ 3 անչափահաս երեխաները ստացել են համապատասխան բուժօգնություն և ներկա պահին պատրաստվում են դուրսգրման:
Թալինում 31-ամյա ծծնդկանը կեսարյանից հետո մահացել է․ հարուցվել է քրգործ
Օգոստոսի 19-ին «Թալին» բժշկական կենտրոնում 31-ամյա ծծնդկան Անահիտ Գ․-ն կեսարյան վիրահատման է ենթարկվել, որից մեկ օր անց՝ օգոստոսի 20-ին, հիվանդանոցում մահացել է։ Այս մասին հայտնում է Shamshyan-ը։ Նշվում է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Ըստ աղբյուրի՝ ծննդկանը Արագածավան գյուղի բնակիչ էր։
Միքայելյան հիվանդանոցի Covid բաժանմունքը վերաբացվել է. Կորոնավիրուսի թվերը աճել են
Հուլիսի 27-ին հաղորդագրություն է տարածել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և հայտնում է, որ կորոնավիրուսի թվերի աճով պայմանավորված վերաբացվել է Միքայելյան համալսարանական հիվանդանոցը։ «Այսօր վերաբացեցինք Միքայելյան համալսարանական հիվանդանոցում հունիսի 15-ից փակված շուրջ 140 մահճակալից բաղկացած Covid բաժանմունքը։ Հաշվի առնելով կորոնավիրուսով վարակվածության թվերի աճը, վերակենդանացման բաժանմունքների ծանրաբեռնված աշխատանքները, Միքայելյան համալսարանական հիվանդանոցում կրկին կիրականացվի Covid հիվանդների բուժսպասարկում՝ շուրջ…













