ՀԽՍՀ
Աղոթել երաժշտությամբ նշանակում է ինքդ քո մեջ լինել. Մաեստրո Մանսուրյանը 84 տարեկան է
Այսօր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մանսուրյանը նշում է 84-ամյա հոբելյանը: «Աղոթել երաժշտությամբ նշանակում է ինքդ քո մեջ լինել». Մանսուրյան Բարձրաճաշակ երաժշտություն ու հոգին պարուրող մեղեդիներ. Մաեստրոյի ստեղծագործության մասին է: Մանսուրյանը ստեղծագործում է տարբեր ժանրերում: Նա հեղինակ է նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործեր, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում։ Տարածված ու սիրված են Մաեստրոյի գործերը՝ գրված…
2023-ին կտրամադրվի ՀԽՍՀ բանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում մինչև 1940 թ․ հունիսի 30-ը ծնված քաղաքացիներին
Կառավարության որոշմամբ՝ 2023 թվականին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում կտրամադրվի մինչև 1940 թ․ հունիսի 30-ը ներառյալ ծնված քաղաքացիներին։ Այդ մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
ՀՀ անկախության հռչակագիրն ու հանրության դիրքորոշումը հանքարդյունաբերության հարցում․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է․ «Քսանինը տարի առաջ այս օրը Երրորդ հանրապետության պատմության մեջ տեղի է ունեցել թերևս ամենապատմական, նշանային իրադարձություններից մեկը։ ՀԽՍՀ վերջին Գերագույն խորհուրդը, որը փաստորեն դարձավ նորանկախ Հայաստանի առաջին խորհրդարանը, ընդունեց Անկախության հռչակագիրը։ Այս փաստաթուղթը 88-ի համազգային շարժման ամենակարևոր, պատմական ձեռքբերումներից մեկն էր, նախկին սովետական տարածքում դեմոկրատական ուժերի կողմից ընդունված ամենասոլիդ փաստաթղթերից մեկը,…
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Գրիգորյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է համաշխարհային ճանաչում ունեցող սոպրանո, «Միջազգային օպերային մրցանակաբաշխության» 2019 թ. «Լավագույն օպերային երգչուհի» անվանակարգում հաղթած Հասմիկ Գրիգորյանին և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին: Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հասմիկ Գրիգորյանին՝ օրերս Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ունեցած մենահամերգի…
Համերգը կղեկավարեն ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը
Դեկտեմբերի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի ծննդյան 60-ամյակին նվիրված համերգ: Հոբելյանական համերգին Բարսեղ Թումանյանը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Այդ մասին հայտնում է panorama.am-ը Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, ծրագրում հնչելու է Էնդրու Լլոյդ Վեբերի, Ջորջ Գերշվինի և այլ հայտի կոմպոզիտորների սիրված ստեղծագործություններից: Համերգը կղեկավարեն ՀԱՖՆ-ի գեղարվեստական…





