ՀՀվարչապետ

  • Անհեթեթ լուր է. վարչապետը Դավիթ Տոնոյանի հրաժարականի մասին

    Անհեթեթ լուր է. վարչապետը Դավիթ Տոնոյանի հրաժարականի մասին

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Դավիթ Տոնոյանի մասին մամուլում տարածված տեղեկությունները: Հիշեցնենք, որ այդ տեղեկությունների համաձայն՝ վարչապետը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ազատել է աշխատանքից: «Անհեթեթ լուր է»,- արձագանքել է Փաշինյանը լրագրողների հարցին ի պատասխան:  

  • Հենց իմացել են՝ ձերբակալվում են, ասել են՝ կբերենք 100 մլն դոլար կվերականգնենք. Փաշինյան

    Հենց իմացել են՝ ձերբակալվում են, ասել են՝ կբերենք 100 մլն դոլար կվերականգնենք. Փաշինյան

    Նյու Յորքում հայերի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց․ «Ինձ հարցնում են, թե ինչու նախկինում թալանվածը ժամանակին և ամենաարագ տեմպերով չի վերադարձվում. պատճառներից մեկն այն է, որ մենք չենք ուզում, որ երկրում փախեփախի և խուճապի մթնոլորտ ստեղծվի, ու ով ինչ ունի-չունի խլում են»: Վարչապետին նաև հարցրին, թե արդյոք գործարարների հանդեպ քրեական հետապնդումները, մասնավորապես,…

  • Վարչապետը հանդիպել է Կալիֆորնիայի փոխնահանգապետի և Լոս Անջելեսի քաղաքային իշխանության ներկայացուցիչներին (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Վարչապետը հանդիպել է Կալիֆորնիայի փոխնահանգապետի և Լոս Անջելեսի քաղաքային իշխանության ներկայացուցիչներին (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում։ Այցը մեկնարկել է Լոս Անջելես քաղաքից։ Հայաստանի վարչապետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Լոս Անջելեսի քաղաքապետարան և հանդիպումներ ունեցել Կալիֆորնիայի նահանգային և Լոս Անջելեսի քաղաքային իշխանության ներկայացուցիչների, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների հետ։ Վարչապետի առաջին հանդիպումը Կալիֆորնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսի հետ էր։ Տիկին Կունալակիսը ողջունել է…

  • Մենք հոկտեմբերի 1-ին սպասում ենք Իրանի նախագահին Երևանում. Նիկոլ Փաշինյան

    Մենք հոկտեմբերի 1-ին սպասում ենք Իրանի նախագահին Երևանում. Նիկոլ Փաշինյան

    Նիկոլ Փաշինյանը այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ սպասվում է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի այցը Երևան` ներկա գտնվելու Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստին: «Մենք հոկտեմբերի 1-ին սպասում ենք նրան Երևանում»,- նշեց վարչապետը: Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին, Երևանում: Խորհրդի նիստին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները:

  • Մինչև 2022 թվականը կստեղծվեն շուրջ 800 բարձր վարձատրվող աշխատատեղեր՝ միջինում $1000 աշխատավարձով. վարչապետ

    Մինչև 2022 թվականը կստեղծվեն շուրջ 800 բարձր վարձատրվող աշխատատեղեր՝ միջինում $1000 աշխատավարձով. վարչապետ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրում է. «Հարկային արտոնություն ստանալու համար ՀՀ կառավարությանը դիմել են շուրջ 130 բարձր տեխնոլոգիական նորաստեղծ ընկերություններ։ Մինչ օրս 89 արտոնություն ստացած ընկերություններում մինչև 2022 թվականը կստեղծվեն շուրջ 800 բարձր վարձատրվող աշխատատեղեր՝ միջինում $1000 աշխատավարձով։ Ընկերությունների շուրջ 20%-ը հիմնադրվել են հայրենադարձների կողմից, որոնք վերադարձել են ապրելու և աշխատելու ԱՄՆ-ից,…

  • Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանին

    Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հուլիսի 16-ին ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, «Nouvelles d’Arménie» ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանին: Վարչապետը ողջունել և կարևորել է Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի գործունեությունը՝ հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման, ֆրանսահայ կենսունակ համայնքի ակտիվ և համակարգված աշխատանքի հարցում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հեղափոխությունից հետո Հայաստան-Սփյուռք հարաբերությունները որակական նոր փուլ են մտել,…

  • Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար է նշանակել

    Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար է նշանակել

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայկ Պետրոսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝ Հայկ Պետրոսյանին նշանակել անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար»,- ասված է որոշման մեջ:

  • ՀՀ վարչապետը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում առաջարկում է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը

    ՀՀ վարչապետը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում առաջարկում է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը առաջարկել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Վարչապետի՝ ԱԺ նախագահին ուղղված առաջարկության մեջ ասված է. «Հարգելի պարոն Միրզոյան, Ղեկավարվելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում եմ Գարեգին…