ՀՀ ԱԳՆ

  • ՀՀ ԱԳՆ-ն Բաքվի գերիների և ԱՄՆ սահմանային թիմի ուշացման մասին. «Կոնկրետ քայլերը բավարար չեն»

    ՀՀ ԱԳՆ-ն Բաքվի գերիների և ԱՄՆ սահմանային թիմի ուշացման մասին. «Կոնկրետ քայլերը բավարար չեն»

    ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը անդրադառնում է Բաքվում պահվող գերիների հարցին և ԱՄՆ սահմանային վերահսկողության թիմի ուշացմանը՝ նշելով, որ ներկայիս քայլերը «բավարար չեն»:

  • Սիրիայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը վերսկսել է աշխատանքը

    Սիրիայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը վերսկսել է աշխատանքը

    ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Սիրիայում՝ Դամասկոսում, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունն այսօր վերսկսել է իր բնականոն աշխատանքը։ Դեսպանության հյուպատոսական բաժինն արդեն ընդունում է ՀՀ քաղաքացիներին և մատուցում ծառայություններ։ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ դեսպանության աշխատանքների վերականգնումը նախատեսված է ինչպես հյուպատոսական, այնպես էլ դիվանագիտական ծառայությունների ամբողջական ապահովման համար։ Բացի այդ, նախապես տրամադրված թեժ գիծը…

  • Դամասկոսում ՀՀ դեսպանությունը ժամանակավորապես տեղափոխվում է Բեյրութ՝ անվտանգության նկատառումներով

    Դամասկոսում ՀՀ դեսպանությունը ժամանակավորապես տեղափոխվում է Բեյրութ՝ անվտանգության նկատառումներով

    Սիրիայում ստեղծված անվտանգային բարդ իրավիճակի պատճառով Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը ժամանակավորապես կշարունակի իր աշխատանքը Բեյրութից։ Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ)։ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ անցած շաբաթ Դամասկոսում դեսպանությունում ակտիվացվել է թեժ գիծ, որի միջոցով դեսպանությունը պատասխանել է զանգերին՝ կապված ՀՀ մուտքի արտոնագրերի, անձնագրերի ստացման և տարհանման հնարավորության հետ։ Սակայն, նախարարությունը…

  • ՀՀ ԱԳՆ-ն հերքում է Բաքվում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը

    ՀՀ ԱԳՆ-ն հերքում է Բաքվում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը

    Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) արձագանքել է Բաքվում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբիի հայտարարությանը, որը վերաբերում էր սահմանային գետերի ջրային ռեսուրսների համատեղ կառավարման աշխատանքներին։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն այս ոլորտում չկա, և նախկինում եղել են միայն հասարակական կազմակերպությունների մակարդակով շփումներ։ Մարկ Լիբբին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովում (COP29), նշել…

  • Պարզաբանում Շենգենյան գոտու երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների համար․ ՀՀ ԱԳՆ

    Պարզաբանում Շենգենյան գոտու երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների համար․ ՀՀ ԱԳՆ

    Վերջին շրջանում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ստանում է դիմումներ այն մասին, որ ՀՀ քաղաքացիները ՀՀ-ում գործող եվրոպական երկրների որոշ դեսպանություններից ստանում են Շենգենյան վիզաներ, սակայն ժամանելով տվյալ երկիր՝ նրանց մուտքն արգելվում է և ստիպված են լինում վերադառնալ Հայաստան։ «ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և ՀՀ դեսպանությունները, հանդիպելով և լսելով նման խնդրի բախված քաղաքացիներին և ճշտելով իրադարձությունների…

  • ՀՀ ԱԳՆ-ն չի մանրամասնել՝ ինչ սահմաններով է Երևանը ճանաչել Պաղեստինը

    ՀՀ ԱԳՆ-ն չի մանրամասնել՝ ինչ սահմաններով է Երևանը ճանաչել Պաղեստինը

    ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան չի նշել, թե որ սահմաններով է ճանաչել Պաղեստինի Պետությունը։ «2024թ. հունիսի 21-ին Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի Պետության ճանաչումն իրականացվել է համապատասխան քաղաքական հայտարարության հիման վրա, որտեղ համապարփակ կերպով արտացոլված է Հայաստանի դիրքորոշումը»,-ասվում է հարցման պատասխանում։ Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ՀՀ ԱԳՆ-ն հանդես էր եկել Պաղեստինի Պետությունը…

  • Հայաստանը Չաբահար նավահանգստի նախագծին միանալու գործնական փուլում է. ՀՀ ԱԳՆ

    Հայաստանը Չաբահար նավահանգստի նախագծին միանալու գործնական փուլում է. ՀՀ ԱԳՆ

    «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում Հայաստանի մուտքը Հնդկաստան և Ծոցի երկրներ շատ կարևոր ոլորտ է։ Դրա մասին Ազգային ժողովում հունիսի 4-ին 2023 թվականի պետական ​​բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Ըստ նրա՛ դա վերաբերում է նաև Հայաստանի արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործընթացին։ Փոխարտգործնախարարը շեշտել է, որ գործընթացը կարևոր է նաև Հայաստանի Հանրապետության…

  • ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ՀՀ ԱԳՆ-ում է

    ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ՀՀ ԱԳՆ-ում է

    Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը Հայաստանում է, նա ժամանել է ՀՀ ԱԳՆ։ Նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ, այդ թվում՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

  • ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները

    ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները

    Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերն Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի սադրիչ գործողություններն արդարացում չունեն: Սահմանի բազմաթիվ հատվածներում անկանոն կրակահերթեր բացելով՝ մի քանի տասնյակ զինվորական ավտոմեքենաների շարժերով Ադրբեջանն ակնհայտորեն հետապնդել է սադրիչ նպատակ. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներին դրդել համանման հակադարձ գործողությունների, վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հիմնավորող» փաստեր ստանալու համար: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: «Հայաստանի…

  • Այս գործողությունը Բաքվի կողմից նախապես մանրամասնորեն ծրագրված է եղել․ ՀՀ ԱԳՆ

    Այս գործողությունը Բաքվի կողմից նախապես մանրամասնորեն ծրագրված է եղել․ ՀՀ ԱԳՆ

    Հուլիսի 29-ին բուժման նպատակով Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող՝ լուրջ առողջական խնդիրներ ունեցող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետի մոտ առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ՝ առանց որևէ հավաստի մեկնաբանության: ՀՀ ԱԳՆ-ն թեմայի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։ «Հարկ ենք համարում ընդգծել, որ ԿԽՄԿ…

  • Ադրբեջանն օգտագործում է Չմիավորման շարժման հարթակը՝ ագրեսիվ ու հակահայկական քարոզչության համար. ՀՀ ԱԳՆ

    Ադրբեջանն օգտագործում է Չմիավորման շարժման հարթակը՝ ագրեսիվ ու հակահայկական քարոզչության համար. ՀՀ ԱԳՆ

    Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Ալիևի հակահայկական ելույթներին՝ «Չմիավորման» շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման ժամանակ: Այս մասին ՀՀ ԱԳՆ խոսնակը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Հերթական անգամ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն օգտագործում է «Չմիավորման» շարժման և նրա նախագահության հարթակը՝ ագրեսիվ ու հակահայկական քարոզչության համար, այդ թվում՝ խեղաթյուրելով պատճառները և Լեռնային Ղարաբաղի…

  • Այսօր էլ ցեղասպանության, էթնիկ զտումների վտանգի առջև են կանգնած ԼՂ-ում ապրող հայերը. ԱԳՆ

    Այսօր էլ ցեղասպանության, էթնիկ զտումների վտանգի առջև են կանգնած ԼՂ-ում ապրող հայերը. ԱԳՆ

    ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասված է «Այսօր՝ ապրիլի 24-ին, աշխարհասփյուռ հայ ժողովուրդը ոգեկոչում է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը: Ծրագրված և իր ծավալներով նախադեպը չունեցող մարդկության դեմ ուղղված այս հանցագործության հետևանքով 1915-1923 թթ․ ընթացքում սպանվեց 1,5 մլն հայ, հարյուր հազարավորները ենթարկվեցին բռնության…

  • Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղությունն անհնար դարձնելու համար. ՀՀ ԱԳՆ

    Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղությունն անհնար դարձնելու համար. ՀՀ ԱԳՆ

    ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է. ««Ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու»,- սա մեջբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2023 թվականի մարտի 18-ին ունեցած ելույթից: Այս հայտարարությունն Ալիևն արել է Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղում, որը 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափվել է: Ինչպես Թալիշում, այնպես էլ 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափված այլ շրջաններում Ադրբեջանն անթաքույց կերպով…

  • ՀՀ-ի և Թուրքիայի միջև կա երկխոսություն սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ․ Միրզոյան

    ՀՀ-ի և Թուրքիայի միջև կա երկխոսություն սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ․ Միրզոյան

    Հայաստանի և Թուրքիայի միջև կա երկխոսություն սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ։ Այս մասին այսօր Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Ուզում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունն անկեղծորեն ներգրավված լինելու այս գործընթացում և այն տրամաբանական ու հնարավորինս արագ դրական վերջաբանի հասցնելու։ Ուզում եմ…

  • Ալիևի հայտարարություններն արտացոլում են Ադրբեջանի ղեկավարության նկրտումները՝ ուղղված խաղաղության գործընթացի վիժեցմանը. ՀՀ ԱԳՆ

    Ալիևի հայտարարություններն արտացոլում են Ադրբեջանի ղեկավարության նկրտումները՝ ուղղված խաղաղության գործընթացի վիժեցմանը. ՀՀ ԱԳՆ

    ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի ելույթի վերաբերյալ, որում ասված է. «Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հնչեցված մտքերը ևս մեկ անգամ վկայում են, որ այս պետության ղեկավարությունը որևէ կերպ շահագրգիռ չէ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմամբ: Ավելին, վերջինս ոչ միայն բացահայտորեն ընդունում…