ՀՀ ԱԳՆ
Հայաստան կայցելի Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարը
Հունվարի 29-ին Հայաստան կայցելի Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ԵՄ հանձնակատարին կընդունեն նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Ուշադիր հետևում ենք Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին. ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը թվիթերյան էջում տեղեկացնում է, որ ուշադրության կենտրոնում է պահում Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները: «Ուշադիր հետևում ենք Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին և հուսով ենք, որ իրադրությունը խաղաղ հանգուցալուծում կունենա»,- նշված է ԱԳՆ թվիթերյան էջում։ Հիշեցնենք, որ Վենեսուելայում հունվարի 23-ին բողոքի խոշոր ալիք է սկիզբ առել. ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հռչակել է…
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հունվարի 21-ին տեղի ունեցավ Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը Իրանի ԱԳՆ Եվրասիայի գլխավոր վարչության պետ Ղոլամռեզա Բաղերի Մողադամի հետ: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ուրվագծեցին երկու երկրների միջև քաղաքական և առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Այս համատեքստում երկուստեք կարևորվեց բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: ՀՀ…
Չեխիայում ՀՀ նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը հունվարի 17-ին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական արարողակարգի տնօրեն Մարկետա Շարբոխովային: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։ Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում տկն․ Շարբոխովան շնորհավորեց Աշոտ Հովակիմյանին Չեխիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:…
Այսօր Փարիզում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.«Հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ»։
ՀՀ դեսպանը հանդիպել է Թուրքմենստանի փոխվարչապետին
Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը, հունվարի 8-ին հանդիպել է Թուրքմենստանի կառավարությունում գիտության, կրթության, առողջապահության, սպորտի և զբոսաշրջության ոլորտները համակարգող փոխվարչապետ Փուրլի Աղամուրադովին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման սկզբում Նոր տարվա և ՀՀ դեսպանի նշանակման առիթով փոխադարձ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ փոխանակելուց հետո, զրուցակիցներն անդրադարձել են ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Աշխաբադում…
Մոսկվայում կայացել է Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է իր գործընկերոջ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում տեղի կունենան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները:








