հհ-եմ

  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Լյուդգեր Շուկնեխտին: Ողջունելով պարոն Շուկնեխտկին՝ փոխվարչապետը կարևորել է ՏՀԶԿ-ի հետ տարբեր հարթակներում ձևավորված կառուցողական համագործակցությունը: Փոխվարչապետը ներկայացրել է հարկային վարչարարության և բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ արդեն իսկ իրականացվող և առաջիկայում իրականացվելիք բարեփոխումները: Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Լյուդգեր Շուկնեխտը, շնորհակալություն հայտնելով…

    Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է ՏՀԶԿ գլխավոր քարտուղարի տեղակալին
  • Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ այսօր Իտալիայի Սենատը 242 կողմ և 2 ձեռնպահ ձայներով վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ «Հուսով ենք, որ շուտով այն կվավերացվի նաև Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից»,- ասված է դեսպանության Facebook-ի գրառման մեջ: https://www.facebook.com/HayastaniDespanutyun/posts/2394636603966141

    Իտալիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հարցազրույց է տվել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, որի մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից: Հարցազրույցը ստորև. Հարց. Պարոն Ադոնց, ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի ազատականացման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են տարվում վերջին տարիներին, և Բրյուսելում կայացած Հայաստանի Հանրապետության ու Եվրամիության միջև գործընկերության հերթական նիստին ի՞նչ գործընթացների շուրջ է պայմանավորվածություն ձեռք բերվել։…

    ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգի կարևոր կետերից մեկը վիզաների ազատականացումն է. Ավետ Ադոնց
  • ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի՝ ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակներում սեպտեմբերի 10-ին ստորագրվեց Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2013թ. ապրիլի 19-ին կնքված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրիրը կիրարկող արձանագրությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից:

    Գերմանիայի ԱԳՆ-ում ստորագրվել է ռեադմիսիայի մասին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կիրարկող արձանագրություն
  • Հուլիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց. «Թույլ տվեք կրկնել նախագահ Տուսկի հայտարարությունը Երևանում. մենք գերազանց հարաբերություններ ունենք Հայաստանի հետ այս պահին: Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը մտնում է իրականացման փուլ: Մենք հայկական կողմի հետ քննարկում ենք այն ձևերը, որոնցով ԵՄ-ն կարող է աջակցել ճանապարհային քարտեզի իրականացմանը»,- ասաց դեսպանը: Սվիտալսկին նշեց,…

    ՀՀ-ԵՄ համաձայնագիրը մտնում է իրականացման փուլ. Սվիտալսկի
  • ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել է, որ ևս մեկ երկիր է ավարտել ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը: «Կիպրոսն ամբողջությամբ ավարտել է ‬ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը և այդ մասին հուլիսի 19-ին տեղեկացրել Եվրոպական միության խորհրդին»,- գրել է նա: https://www.facebook.com/photo.php?fbid=10156039513477434&set=a.10152536710577434&type=3&theater

    Կիպրոսն ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերը
  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետը շեշտեց, որ այսուհետ միջգերատեսչական հանձնաժողովի ուշադրությունը սևեռվելու է ճանապարհային քարտեզի իրականացման վրա և խնդրեց պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներին զեկուցել միջոցառումների կատարման ուղղությամբ արված աշխատանքները: Նիստի…

    Կայացել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպայան խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը այսօր Երևանում ունեցած հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփեցին հանդիպման արդյունքները: Վարչապետը նշեց, որ քննարկումն արդյունավետ էր և անդրադարձել են ՀՀ-ԵՄ բոլոր հարցերին ու ճյուղային համագործակցությանը, տարածաշրջանային հարցերին։ Նիկոլ Փաշինյանը հաստատեց կոռուպցիայի դեմ պայքարում իրենց վճռականությունը, խոսեց անկախ դատաիրավական համակարգի կառուցման ջանքերի մասին և…

    Տուսկ-Փաշինյան հանդիպման ժամանակ քննարկվել է նաև ԼՂ հարցը. մանրամասներ հանդիպումից
  • Արդարադատության նախարարի տեղակալներ Վիգեն Քոչարյանի և Աննա Վարդապետյանի մասնակցությամբ մայիսի 23-ին կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող արդարադատության, ազատության և անվտանգության, կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի հանրային քննարկումը: Այն կազմակերպվել էր ՀՀ ԱՆ, ՀՀ ԱԳՆ, Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կառուցողական երկխոսության ցանցի անդամ հանդիսացող հակակոռուպցիոն կոալիցիայի, Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի և «Աջակցություն պրոբացիային»…

    Արդարադատության փոխնախարարների մասնակցությամբ կայացել է ՀՀ-ԵՄ հանրային քննարկում
  • Ֆինլանդիան վավերացրել է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այդ մասին ապրիլի 29-ին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարությունը: «Ուրախ ենք հայտնել, որ Ֆինլանդիան վավերացրել է ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Համաձայնագիրը կխորացնի ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները և օգուտ կբերի Հայաստանի և ԵՄ-ի քաղաքացիներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

    Ֆինլանդիան վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
  • Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է Հայաստանի և Եվրոպական միության միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Համաձայնագիրն ընդունվել է միաձայն: Նշենք, որ 2013 թվականին Հունգարիան արտահանձնել է Ռամիլ Սաֆարովին, որը Հունգարիայում դատապարտվել էր ցմահ բանտարկության հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելու համար: Այդ ժամանակ ՀՀ-ն խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, որոնք չեն վերականգնվել…

    Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
  • ՀՀ Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի համանախագահությամբ Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի հերթական նիստը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի համանախագահությամբ ապրիլի 9-ին Բրյուսելում տեղի է ունեցել Արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի հերթական՝ տասներորդ նիստը։ ՀՀ միջգերատեսչական պատվիրակության կազմում ընդգրկված են եղել ՀՀ…

    Վիգեն Քոչարյանի համանախագահությամբ Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի հերթական նիստը
  • Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 7-ին Միջխորհրդարանական միության 140-րդ նստաշրջանի շրջանակում  հանդիպել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը նշել է, որ Կիպրոսն առաջին երկիրն էր Եվրոպայում և երկրորդն աշխարհում, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և դատապարտել այս ոճրագործությունը։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն էլ իր հերթին միաձայն ընդունել…

    Կիպրոսը կվավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը սեղմ ժամկետներում
  • Գերմանիայի Բունդեսթագն ապրիլի 4-ին վավերացրել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության թվիթերյան էջից։ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կնքվել է Բրյուսելում նոյեմբերի 24-ին: Համաձայնագիրը պետք է վավերացվի ԵՄ անդամ 28 երկրների կողմից: Այն արդեն վավերացրել են Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, ինչպես…

    Գերմանիան վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
  • ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը հույս ունի, որ Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման փուլը կարճ ժամանակում կավարտվի: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում կառավարության ծրագրի կատարման ընթացքի արտաքին քաղաքական արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարարը: «2018-ին շարունակվել են ակտիվ քայլեր ձեռնարկվել ԵՄ-ի հետ տարբեր ոլորտներում: Մասնավորապես ՀՀ-ԵՄ համապարփակ…

    ՀՀ-ԵՄ համաձայնագիրը առայժմ վավերացրած չէ գրեթե բոլոր անդամ երկրների խորհրդարաններում