ՀՀ ԿԳՆ
Արայիկ Հարությունյանը ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ քննարկել է կրթությանն առնչվող հարցեր
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին, Երևանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի («Ռոսսոտրուդնիչեստվո») տնօրեն Սերգեյ Ռիբինսկիին: Այս մասին տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության խորացման հեռանկարները։ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի…
Հայաստան-ԵՄ կրթական նոր երկխոսության ընթացքում քննարկվել է ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերի ընթացքը
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին` ԿԳ փոխնախարարն ընդգծել է, որ կրթության բնագավառը Հայաստանի նոր կառավարության գերակայություններից է, և այդ համատեքստում Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում այն կարևոր…
Արայիկ Հարությունյանը դատապարտել է թուրքական դրոշներ փակցնելու փաստը
ԱՄՆ-ում գործող հայկական երկու կրթօջախների վրա թուրքական դրոշներ փակցնելու փաստի առթիվ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում է. «ԱՄՆ-ում գործող հայկական երկու կրթօջախների՝ Ս․ Նահատակաց Ֆերահեան երկրորդական և ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանների վրա թուրքական դրոշներ փակցնելու երևույթը մեծ վրդովմունք է առաջացնում, քանի որ մեր օրերում ատելության նման դրսևորումներն…
Դասընթացներ կոնսերվատորիայի դիմորդների համար
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը առաջարկում է փոփոխություններ կատարել «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի կանոնադրությունում: Այս նախագիծը տեղադրված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am): «Կոնսերվատորիայի գործող կանոնադրությունում առկա չէ նախապատրաստական կրթության իրականացման ձեռնարկատիրական իրավունքը: Նախապատրաստական կրթության գերակա խնդիրը ապագա կատարող և ստեղծագործող անձանց հետագա մասնագիտական կողմնորոշմանը և ընդունելությանը նախապատրաստելն է, որը…
Շարունակվում է Արայիկ Հարությունյանի աշխատանքային այցն ԱՄՆ
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան (UCLA), որտեղ հանդիպել է Մերձավոր Արևելքի լեզուների և մշակույթների ֆակուլտետի Կոթսենի անվան հնագիտության ինստիտուտի տնօրեն Վիլեկե Վենդրիխի հետ, տեղեկացնում է ԿԳ նախարարության մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության զարգացման հեռանկարները և ձեռքբերվել մի…
ԿԳՆ պաշտոնակատարը այցելել է Լոս Անջելեսի հայկական դպրոցներ
Ամերիկայի Միացյալ Նահանգներում աշխատանքային այցով գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այցելել է Լոս Անջելեսի հայկական դպրոցներ: Տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից։ Արայիկ Հարությունյանը նախ այցելել է ԱՐ. ԴԻ. Վայթ տարրական դպրոց, որտեղ կրթությունն իրականացվում է երկու լեզուներով՝ հայերեն և անգլերեն: Նախարարի պաշտոնակատարը հանդիպել է դպրոցի պատասխանատուների և տնօրենի հետ,…
ԿԳՆ պաշտոնակատար Արայիկ Հարությունյան մեկնել է ԱՄՆ
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, հունվարի 15-19-ը ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հրավերը եղել է ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միության նախագահ Ջոն Էմանուել Շիրաջյանի կողմից։ Արայիկ Հարությունյանը կմասնակցի Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում կայանալիք միության 35-րդ համագումարին, որի ընթացքում նախատեսվում է նաև աշխարհահռչակ…
Հայաստանում դեռ այն վիճակը չէ, որ գրիպի պատճառով դպրոցները փակվեն
Լավ բան է դպրոցները փակելը, կարող ենք ասել ընդհանրապես մի աշխատեք, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը՝ անդրադառանալով շրջանառվող H1N1 տարածված վիրուսին։ «Բայց դեռ չկա այդ իրավիճակը, սա պետք է անել իրավիճակից ելենելով, եթե վաղը կտրուկ բարձրացում նկատենք, կարող է փակենք», – ասաց Ա.…
Դասերը կմեկնարկեն սահմանված ժամկետում․ Արայիկ Հարությունյան
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ձմեռային արձակուրդներին։ «Ձեր տոները երկու րոպեով ընդհատեմ տեղեկատվական այս աղբի վերաբերյալ հրապարակմամբ։ Չէի անդրադառնա դրան, եթե վերջին մեկ ժամում բազմաթիվ հարցումներ չստանայի այս տեղեկության իսկության մասին։ Ստորև ներկայացվածը սուտ է, դասերը կմեկնարկեն սահմանված ժամկետում։ Նման տեղեկություն տեսնելու դեպքում խնդրում եմ…
Անապահով ընտանիքների երեխաները դպրոցներում խոսող գրքերից կօգտվեն սարքավորումների բանկերի միջոցով
Արմենպրես-ը գրում է՝ Դպրոցներում խոսող գրքերի հայտնվելուց հետո այն երեխաներն, ովքեր համապատասխան սարքավորումներ ձեռք բերելու հնարավորություն չեն ունենա, կօգտվեն դպրոցում գործող սարքավորումների բանկերից: Այս մասին Արմենպրես-ի հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: «Մենք հիմա պետք է բանակցենք մի շարք հայտնի ընկերությունների հետ ու դիմենք նաևդրամաշնորհների, որի արդյունքում մենք կունենանք նման…
«Հաջորդ տարվանից «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդումը լինելու է բացառապես հայերեն». Արայիկ Հարությունյան
ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ կառավարության որոշմամբ՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի հաջորդ տարվա կազմակերպմանը տրամադրվել է 17 միլիոն դրամ: Ու հիմնական քննադատությունն այն էր, որ ես ժամանակին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի կազմակերպիչներին քննադատել եմ այն ռուսերենով անցկացնելու համար: Ուզում եմ տեղեկացնել, որ մինչև որոշման նախագիծը շրջանառության մեջ դնելը հանդիպել…










