fbpx
Գիտություն

Դասընթացներ կոնսերվատորիայի դիմորդների համար

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը առաջարկում է փոփոխություններ կատարել «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի կանոնադրությունում: Այս նախագիծը տեղադրված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am):

«Կոնսերվատորիայի գործող կանոնադրությունում առկա չէ նախապատրաստական կրթության իրականացման ձեռնարկատիրական իրավունքը: Նախապատրաստական կրթության գերակա խնդիրը ապագա կատարող և ստեղծագործող անձանց հետագա մասնագիտական կողմնորոշմանը և ընդունելությանը նախապատրաստելն է, որը կապահովվի նախապատրաստական վճարովի դասընթացների միջոցով, կոնսերվատորիայի դիմորդներին իրավունք վերապահելով սահմանված կարգով ստանալ կոնսերվատորիայի ընդունելության համար անհրաժեշտ գիտելիքներ»,- նշված է որոշման նախագծում:

Նախագծի ընդունումը կնպաստի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի զարգացմանը, մատուցվող կրթական ծառայությունների որակի բարձրացմանը:

«Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի առաջարկությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ