ՀՀ կիբեռանվտանգության ոլորտ
ԱԱԾ-ն եւ ԱՏՁՄ-ն կհամագործակցեն ՀՀ կիբեռանվտանգության ապահովման ուղղությամբ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) ստորագրել են «Հայաստանի կիբեռանվտանգությունն ապահովելու ոլորտում» համագործակցության մասին հուշագիր: Հայտնում է itel.am-ը։ Հուշագիրը ստորագրվել է անցած շաբաթ Դիլիջանում կայացած 6-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումի շրջանակում, որը կրում էր «Հայաստանի արդիականացման ճանապարհին» խորագիրը: Հուշագիրը ստորագրել են ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը եւ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:…

