ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

  • Փարիզում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ իրականացվող ատելության դրսևորումները

    Փարիզում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ իրականացվող ատելության դրսևորումները

    Ապրիլի 28-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) ու Ռասիզմի և հակասեմականության դեմ պայքարի միջազգային լիգայի (LICRA) ներկայացուցիչների, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, ինչպես նաև Ֆրանսիայում գործող հայ փաստաբանների ու իրավաբանների ասոցիացիայի (AFAJA) ներկայացուցիչների հետ: Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ու Ռասիզմի և հակասեմականության…

  • Արման Թաթոյանը Գեղարքունիքի մարզում է

    Արման Թաթոյանը Գեղարքունիքի մարզում է

    Հուլիսի 29-ին ՀՀ ՄԻՊ աշխատակազմը հայտնում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է։ «Արման Թաթոյանը Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի և մարզպետարանի ներկայացուցչի ուղեկցությամբ հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ։ Բնակիչները պաշտպանին են ներկայացրել իրենց հուզող խնդիրները»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Ադրբեջանում Հայաստանն ու հայ ժողովուրդը համարվում են թշնամի. Թաթոյան

    Ադրբեջանում Հայաստանն ու հայ ժողովուրդը համարվում են թշնամի. Թաթոյան

    Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ: Այս մասին նշված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի էջում: «Ինչ էլ անունը դնեք` Ադրբեջանում բարձրագույն մակարդակով Հայաստանն ու հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին համարվում են թշնամի, պետական հովանավորչությամբ ատելության ու թշնամանքի զգացումով մեծացել է մի ողջ սերունդ: Սրանով հպարտանում…

  • Արտակարգ դրության սահմանափակումները մեծացնում են ընտանիքում բռնության ռիսկը․ ՄԻՊ

    Արտակարգ դրության սահմանափակումները մեծացնում են ընտանիքում բռնության ռիսկը․ ՄԻՊ

    ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է այս օրերին ընտանիքում բռնության դեպքերին՝ նշելով, որ աշխատակազմում ստեղծել է այդ հարցերով զբաղվող աշխատանքային խումբ: «Նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի հիմքով հայտարարված արտակարգ դրության սահմանափակումները մեծացնում են ընտանիքում, հատկապես՝ կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ բռնության ռիսկը: Այս օրերին…

  • ՄԻՊ իրավական դիրքորոշումները հաղորդակցության գաղտնիության և մյուս իրավունքները սահմանափակող օրենքների նախագծերի վերաբերյալ

    ՄԻՊ իրավական դիրքորոշումները հաղորդակցության գաղտնիության և մյուս իրավունքները սահմանափակող օրենքների նախագծերի վերաբերյալ

    ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան  Արման Թաթոյանը Facebook-ի էջում գրառում է կատարել․ Իմ մանրամասն իրավական դիրքորոշումները հաղորդակցության գաղտնիության և մյուս իրավունքները սահմանափակող օրենքների նախագծերի վերաբերյալ «Մարդու իրավունքների պաշտպանը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը ենթարկել է ուսումնասիրության հրատապության կարգով: Մարդու իրավունքների պաշտպանի նախնական…

  • Պատժախցում հեռախոսակապից, նամակագրությունից և այլ հաղորդակցությունից մեխանիկական զրկումը հակասահմանադրական ճանաչվել

    Պատժախցում հեռախոսակապից, նամակագրությունից և այլ հաղորդակցությունից մեխանիկական զրկումը հակասահմանադրական ճանաչվել

    Ինչպես տեղեկացում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել պատժախուց տեղափոխված կալանավորված անձանց և դատապարտյալների արտաքին աշխարհի հետ կապից մեխանիկական զրկում նախատեսող օրենսդրական կարգավորումները։ Դատարանն Ազգային ժողովի և Կառավարության համար վերջնաժամկետ է սահմանել 2019 թվականի հունիսի 5-ը՝ հնարավորություն տալով վիճարկված դրույթները համապատասխանեցնելու…

  • ՄԻՊ-ը հատուկ քննարկում է նախաձեռնել ՔԿՀ-ի բժիշկների հետ

    ՄԻՊ-ը հատուկ քննարկում է նախաձեռնել ՔԿՀ-ի բժիշկների հետ

    Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) նախաձեռնել է հատուկ դասընթաց-քննարկումների շարք Քրեակատարողական ծառայության և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների, այդ թվում՝ բժիշկների, հոգեբանների, ազատությունից զրկված անձանց հետ անմիջականորեն շփում ունեցող անվտանգության ապահովման բաժնի և հերթապահ խմբի աշխատակիցների համար: Ինչպես հայտնում է ՄԻՊ աշխատակազմը, միջոցառման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը՝ արձանագրելով բժշկական օգնության…

  • Արման Թաթոյանն այցելել և առանձնազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ

    Արման Թաթոյանն այցելել և առանձնազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ

    ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կալանավորման հաջորդ օրն այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նրա հետ առանձնազրույց է ունեցել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արման Թաթյանը։ «Այցելել եմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, առանձնազրույց ունեցել։ Քննարկել ենք մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանն առնչվող բոլոր հարցերը», – ասաց Թաթոյանը։ Նա նշեց, որ առանձնազրույցի արդյունքներով համապատասխան գրություններ, հարցումներ են…