ՀՀ ՄԻՊ
ՄԻՊ-ը հանդիպել է Տեղ համայնքի բնակիչներին
Օգոստոսի 14-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից տեղեկանում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է պատերազմից հետո սահմանային դարձած Սյունիքի մարզի Տեղ համայնք (Տեղի համայնքապետարան): Տեղ գյուղում հանդիպմանը մասնակցել են համայնքի Արավուս, Խոզնավար, Խնածախ և մի շարք այլ գյուղերի բնակիչներ: «Հանդիպմանը ներկա են եղել նաև պատերազմից հետո Արցախի Բերձոր, Քաշաթաղ և մի…
ՄԻՊ-ն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարն այցելել են Կապանի Սյունիք գյուղ
Օգոստոսի 12-ին ՀՀ ՄԻՊ-ի Facebook-ի էջից տեղեկանում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարն այցելել են Կապանի Սյունիք գյուղ։ «Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը Կապան համայնքի ղեկավար Գևրոգ Փարսյանի ուղեկցությամբ այցելել են Կապան համայնքի Սյունիք գյուղ: Պատերազմից հետո անվտանգության ու սոցիալական…
Ինքնահրկիզման դեպքը Պաշտպանի հաստատության հետ որևէ առնչություն չունի․ ՄԻՊ
Հուլիսի 30-ին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է․ «Ի պատասխան լրագրողական հարցումների՝ տեղեկացնում ենք, որ այսօր` ժամը 12:00-ի սահմաններում, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի շենքի մուտքի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման դեպքը Պաշտպանի հաստատության հետ որևէ առնչություն չունի, Պաշտպանի աշխատակազմում նրա վերաբերյալ որևէ տեսակի վարույթ կամ այլ ընթացակարգ առկա չէ»։ Ադրբեջանցիները պարբերաբար կրակում են Վերին Շորժա գյուղի և…
Մեկնարկել է ՄԻՊ-ի գլխավորած աշխատանքային խմբի այցը Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղեր
Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խմբի այցը Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղեր: Այս պահին հանդիպումներ են տեղի ունենում Ներքին Խնձորեսկ գյուղում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի Facebook-ի էջից: https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1581217078732417
Պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունների նոր ապացույցներ ենք այսօր ուղարկում միջազգային մարմիններին
Այս պատերազմի ընթացքում ու դրանից հետո ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նոր ապացույցներ ենք այսօր ուղարկում միջազգային մարմիններին: Ընդ որում, դարձրել ենք միասնական փաթեթ` սկսած սեպտեմբերի 27-ից: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Կարևոր է, որ այս անգամ դրանք միասնական փաթեթով ուղարկվում են նաև այն երկրների քրեական հետապնդման մարմիններին, որոնք ունեն համընդհանուր իրավազորություն (universal jurisdiction):…
Գերիների վերադարձն ու դիակների փոխանակումը պահանջում է հրատապ լուծում․ ՀՀ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 27-ին աշխատաքային քննարկում է ունեցել Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Տանյա Լոքշինայի հետ: Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողությունների առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի և…
Ադրբեջանի կողմից երկու ռազմագերիների սպանությունն անժխտելի պատերազմական հանցագործություն է
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնապես որակել է Ադրբեջանի կողմից երկու ռազմագերիների սպանությունը «անժխտելի պատերազմական հանցագործություն»: «Այս տեսանյութերում ադրբեջանական բանակի ծառայողները նվաստացնում են գերեվարված հայերին, ապա բացառիկ ցինիզմով դաժանաբար սպանում նրանց»,- գրել է նա Facebook-ում: Նա ասել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչն արդեն իրենից խնդրել է տեսանյութերի օրինակները: Արման Թաթոյանը նշել…
Ավերածություններ են պատճառվել Ստեփանակերտ, Շուշի, Մարտունի և այլ քաղաքներում ու գյուղերում
ՀՀ ՄԻՊ-ը հայտնում է, որ Ադրբեջանի զինված ուժերի ավերածություններն են Արցախի Մարտակերտ քաղաքում երեկվա հայտարարված հրադադրից հետո: Նույնպիսի ավերածություններ են պատճառվել նաև Ստեփանակերտ, Շուշի, Մարտունի և այլ քաղաքներում ու գյուղերում: Սպանցվել է առնվազն 5 խաղաղ բնակիչ. 1 հոգի սպանվել է Մարտունի քաղաքի հրետակոծության արդյունքում, իսկ 4-ը՝ Հադրութ քաղաքում, որից 2-ը ընտանիքի անդամներ են՝ մայրը և հաշմանդամություն…
Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագությունները (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Արցախի բնակչության նկատմամբ զինված հարձակումների առաջին օրից՝ սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերն իրականացնում են համակարգված ու լայնածաված թիրախային զինված հարձակումներ խաղաղ բնակավայրերի ու քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների, լրագրողների նկատամբ, դաժանություններ ու ահաբեկչական մեթոդներով արգելված զինատեսակների օգտագործում: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Այս ամենը փաստագրված ու անհրաժեշտ վերլուծությամբ մանրամասն ներկայացված է…
Արծրուն Հովհաննիսյանի և Արման Թաթոյանի ասուլիսը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/1062464714151942/
Պատերազմական գոտում պետք է ապահովվի լրագրողների անվտանգությունը
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել է, որ այն վայրերում, որտեղ տեղի են ունենում զինված հարձակումներ և պատերազմական գործողություններ, լրագրողների աշխատանքը բացարձակ լեգիտիմ է: «Լրագրողների աշխատանքն այդպիսի տարածքներում նպատակ ունի ցույց տալ օբյեկտիվ իրականությունը: Խոսքը արտասահմանյան լրագրողների մասին է: Այն լրագրողներն, ովքեր այսօր վիրավորվել են, նրանք անկախ լրագրողներ են: Լրագրողների…
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի ասուլիսը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի ասուլիսը։ https://www.facebook.com/ArtsakhInformation/videos/1236638683365625/?v=1236638683365625
Ծնողներին և երեխաներին հորդորում ենք սոցցանցերում զգուշավորություն հանդես բերել․ ՄԻՊ
Ուստի, ծնողներին եւ երեխաներին խնդրում եմ սոցիալական ցանցերի հարցում ցուցաբերել զգուշավորություն ու այս օրերին բացառել հատկապես «ՏիկՏոկ» սոցիալական ցանցից օգտվելը: Այս մասին գրում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Արցախի, այդ թվում՝ խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի նախաձեռնած ռազմաօդային և հրթիռային ագրեսիվ հարձակումներն ուղեկցվում են էթնիկ հայերի նկատմամբ…
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են Արմավիր ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած անձանց
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ ՄԻՊ-ի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ այսօր չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ հացադուլ հայտարարած անձանց իրավունքների երաշխավորման նպատակով: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել վերջիններիս հետ, ստուգել են բժշկական փաստաթղթերը և այլն: Առանձնազրույցի արդյունքներով պայմանավորված՝ հացադուլ հայտարարած 5 անձանցից մեկը դադարեցրել է հացադուլը: Այցի արդյունքները կամփոփվեն և ըստ անհրաժեշտության գրություններ…














