fbpx
Հասարակություն

Պատերազմական գոտում պետք է ապահովվի լրագրողների անվտանգությունը

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել է, որ այն վայրերում, որտեղ տեղի են ունենում զինված հարձակումներ և պատերազմական գործողություններ, լրագրողների աշխատանքը բացարձակ լեգիտիմ է:

«Լրագրողների աշխատանքն այդպիսի տարածքներում նպատակ ունի ցույց տալ օբյեկտիվ իրականությունը: Խոսքը արտասահմանյան լրագրողների մասին է: Այն լրագրողներն, ովքեր այսօր վիրավորվել են, նրանք անկախ լրագրողներ են: Լրագրողների անվտանգությունը պետք է ապահովվի ոչ թե այն կոչով, որ արգելեն նրանց մուտքն այդ տարածքներ, այլ ավտոմատ պետք է ապահովվի այդ անվտանգությունը, քանի որ լրագրողները հավասարեցվում են քաղաքացիական բնակչությանը»,- հայտարարել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նա ասել է նաև, որ Մարտունի քաղաքում արկն արձակվել էր քաղաքապետարնի վրա, որտեղ և գտնվում էին լրագրողները:

«Ցանկացած իրավիճակում կանխավարկածը միշտ լրագրողի կողմն է: Նրանք ունեն քաղաքացիական պաշտպանության իրավունք: Բացարձակ անիմաստ է միջազգային մարդասիրական տեսանկյունից Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը»,- ասել է Թաթոյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ