ՀՀ պատվավոր հյուպատոս
Բարսելոնում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը
Դեկտեմբերի 18-ին Բարսելոնում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը։ Միջոցառումը կարևոր քայլ է Հայաստանի և Իսպանիայի միջև հարաբերությունների ամրապնդման գործում։ ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Ժոզե Դանիել Բարկերո Կաբրերոն նշանակվել է Բարսելոնում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս։ Նրա պաշտոնավարման շրջանակում գրասենյակը նպատակ ունի զարգացնել և խորացնել առևտրատնտեսական և մշակութային կապերը Հայաստանի և…
Դենիս Ջորկաեֆը Նանտում ՀՀ պատվավոր հյուպատոս է նշանակվել
Ֆրանսահայ գործիչ Դենից Ջորկաեֆը Նանտում ՀՀ պատվավոր հյուպատոս է նշանակվել: Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը: Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նրան է հանձնել հյուպատոս նշանակվելու մասին պաշտոնական արտոնագիրը։ «Պարոն Ջորկաեֆի նշանակումը նպատակ ունի նպաստել Հայաստանի և Նանտի միջև առևտրական, տնտեսական, մշակութային և գիտական կապերի զարգացմանը»,- ասված է դեսպանության գրառման մեջ։


