ՀՀ ՊԵԿ
ՊԵԿ-ը բացահայտել է աննախադեպ քանակի հեռախոսների մաքսանենգության դեպք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ՊԵԿ-ը հայտնել է, որ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է աննախադեպ քանակի հեռախոսների մաքսանենգության դեպք: «Մասնավորապես, օրերս հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ նախատեսվում է փոստային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով ԵԱՏՄ անդամ պետությունից Հայաստանի Հանրապետության տարածք օդային ուղով, մաքսանենգ ճանապարհով ներմուծել հեռախոսներ:…
ՊԵԿ-ը բացահայտել է փոխկապակցվածության և փաստաթղթավորման պահանջի խախտման դեպքեր
Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբի հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2021թ․ 4-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է փոխկապակցվածության, ինչպես նաև գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման մի շարք դեպքեր: «Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության…
Մաքսատուրքի դրույքաչափերի վերահաշվարկման գործընթացը շարունակվում է․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ ԱՏԳ մասնակիցները կարող են փոփոխություններ կատարել 2020թ.-ին ներկայացված մաքսային հայտարարագրերում։ «Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին հիշեցնում է, որ ԵՏՀ կոլեգիայի 2020թ. ապրիլի 28-ի թիվ 62 որոշմամբ երկարաձգվել էր 3-րդ երկրներից ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների մաքսատուրքի դրույքաչափերի արտոնությունների ժամկետը: Որոշմամբ սահմանվել են նաև այն ապրանքների ցանկը (ավելի քան 600 անուն ապրանք)…
Ռուստամ Բադասյանն աշխատանքային այցով եղել է Արևմտյան մաքսատուն-վարչությունում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային այցով եղել է Արևմտյան մաքսատուն-վարչությունում: «Կոմիտեի ղեկավարը շրջայց է կատարել մաքսատան ստորաբաժանումներում, տեղում հետևել է փաստաթղթային հսկողության և մուտքերի համակարգերի, բացթողնման բաժինների աշխատանքների կազմակերպման գործընթացին: ՊԵԿ-ում տեղի է ունեցել փորձագիտական խմբի հերթական հանդիպումը Եկամտային հարկի գումարի վերադարձման դիմումը ներկայացնելու էլեկտրոնային եղանակով․ ՊԵԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) ՊԵԿ նախագահն…
ՊԵԿ-ում տեղի է ունեցել փորձագիտական խմբի հերթական հանդիպումը
Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ձևավորված փորձագիտական խմբի հերթական հանդիպումը: «Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ, Համաշխարհային բանկի կողմից իրականացվող մաքսային վարչարարության զարգացման ծրագրի ներքո, միջազգային և տեղական փորձագետները 11 գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկել են պետական սահմանի անցման կետերում կազմակերպվող գործընթացների, ինչպես նաև մաքսային…
2021 թ. հոկտեմբերին գրանցվել է աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշը. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա ամփոփվել են 2021 թվականի հոկտեմբեր ամսվա ցուցանիշները: «Մասնավորապես, 2021 թ․ հոկտեմբերի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 654 հազար, ինչն աննախադեպ է նախորդ տարիների համեմատ։ ՊԵԿ-ի աշխատակիցները 600…
Եկամտային հարկի գումարի վերադարձման դիմումը ներկայացնելու էլեկտրոնային եղանակով․ ՊԵԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ ազդարարում է հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման՝ էլեկտրոնային հարթակի գործարկման մասին: «2022 թվականից վարկառուն բացառապես էլեկտրոնային եղանակով է ներկայացնելու եկամտային հարկի գումարի վերադարձման դիմումը, որի ձևը սահմանված է ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով: Էլեկտրոնային հարթակում վարկառուն դիմումը կլրացնի հաշված րոպեների ընթացքում․ դիմումի հիմնական մասը կլրացվի ինքնաշխատ`…
Բացահայտվել է առանց պետական գրանցման հանքարդյունահանման ապօրինի դեպք․ ՊԵԿ
ՀՀ ՊԵԿ-ը հայտնել է, որ hետախուզական միջոցառումների շրջանակում կատարված աշխատանքների արդյունքում բացահայտվել է առանց պետական գրանցման հանքարդյունահանման ապօրինի դեպք: «ՀՀ ԱԱԾ Տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտից ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Արտամետ համայնքի վարչական տարածքում գտնվող ընկերությանը պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքից իրականացվում է ապօրինի արդյունահանում:…
Բացահայտվել է չհայտարարագրված ապրանքների ներմուծման նոր դեպք. ՊԵԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ՊԵԿ-ը հայտնել է, որ վերջին շրջանում նկատելի են դարձել երկրի սահմանային անցակետերը հատող բեռնատարների մաքսային հայտարարագրերում ապրանքների ծագման վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկատվության ներկայացման և ապրանքները պատշաճ չհայտարարագրելու նոր գործելաոճ: «Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչությունը հետևողական հսկողության արդյունքում բացահայտել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք: Բագրատաշենի մաքսային կետ-բաժին մուտք գործած բեռնատարում առկա են եղել չհայտարարագրված…
ՊԵԿ-ը պարզաբանել է Օնիրա քլաբ ՍՊԸ-ի՝ մոտ 6 միլիարդ դրամի ակտերի անվավեր ճանաչման հրապարակումը
Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ մամուլում հրապարակված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ «Օնիրա քլաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը «հասել է ՊԵԿ-ի կողմից մոտ 6 միլիարդ դրամի ակտերի անվավեր ճանաչմանը», ամբողջությամբ չի արտացոլում դատական գործերի ներկայիս ընթացքը։ «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ընկերության միջև առկա են մի քանի դատական վեճեր, որոնցից մեկն է վերաբերվում ստուգման ակտի, իսկ…
ՊԵԿ նախագահը հանդիպել է Անդրեա Վիկտորինի հետ
ՀՀ ՊԵԿ-ը հայտնել է, որ նոյեմբերի 3-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ աջակցությամբ ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ ՀՀ ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետի արդիականացման ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր։ Դիտարկվել են նաև ԵՄ կողմից տրամադրվող…
ՊԵԿ և ՀԲ համատեղ ծրագիրն ավարտվել է
Օգոստոսի 2-ին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացրել է, որ Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացված «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագիրը, որը ֆինանսավորվում էր Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամ»-ի կողմից ավարտվել է: «Արդյունքների ամփոփման ժամանակ ներկայացվել են ծրագրի առանցքային քայլերը, որոնցից են խոշոր հարկ վճարողների…
ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում Նիդերլադների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին
Ապրիլի 8-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլադների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահը նշել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա է իրավապայմանագրային…
ՊԵԿ Ուսումնական կենտրոնը կազմակերպում է անվճար դասընթաց
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ Շիրակի մարզում կառուցվող ԱՏԳ սպասարկման կենտրոնում ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների հետ կապված որոշ գործառնություններ իրականացնող մասնագետների պատրաստման համար ՊԵԿ Ուսումնական կենտրոնը օգոստոսի 20-ից կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթաց: Մասնակցել ցանկացողներն Ուսումնական կենտրոնի էլեկտրոնային փոստին (trainingcenter@taxservice.am) անհրաժեշտ փաստաթղթերը (ինքնակենսագրական (CV), անձնագրի լուսապատճեն (scan) և…














