ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գալիք տոների առիթով, շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին Ուղերձում, մասնավորապես, նշված է. Ձերդ Գերազանցություն, Սրտանց շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ուկրաինայի բարեկամ ժողովրդին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Լիահույս եմ, որ գալիք տարում խաղաղություն և համերաշխություն կտիրի աշխարհում, և կայունության պայմաններում մեզ կհաջողվի համատեղ…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան -Տիկին խոսնակ, հարգելի գործընկերներ, թույլ տվեք ջերմորեն ողջունել ձեզ մեր երկրում, մեր կառավարությունում։ Սա իսկապես աննախադեպ այց է ԱՄՆ-ից Հայաստան, և մենք գնահատում ենք դա: Կցանկանայի մեր երախտագիտությունը հայտնել անձնապես Ձեզ, տիկին խոսնակ, ԱՄՆ-ի կողմից Հայոց…
Նոյեմբերի 2-ն ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողովի կազմը։ Որոշման մեջ մասնավորաբար ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով՝ 1. Գրող, պետական գործիչ…
ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչություն հաղորդմամբ՝ օգոստոսի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՀՀ նախագահին առաջարկել է Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարար, Սուրեն Պապիկյանին՝ փոխվարչապետ, Ռոմանոս Պետրոսյանին՝ շրջակա միջավայրի նախարար, իսկ Նարեկ Մկրտչյանին` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Մեր գերիներից 15֊ը վերադառնում են Հայաստան. Նիկոլ Փաշինյան (ՆԿԱՐ) ՀՀ նախագահի հրամանագրով մի խումբ զինծառայողներ հետմահու պարգևատրվել…
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ. «Խոր վշտով տեղեկացա մեծանուն ձեռնարկատեր և բարերար Հրայր Հովնանյանի մահվան մասին: Անգնահատելի է պարոն Հովնանյանի դերը Հայաստանի ու Արցախի զարգացման և կառուցման գործում: Ե՛վ որպես ձեռնարկատեր, և՛ որպես բարերար նա իր հայրենանվեր գործերով միշտ կմնա մեր ժողովրդի վառ հիշողություններում: Պարոն Հովնանյանի ջանքերով իրականացվել են տասնյակ ծրագրեր,…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ իրավիճակի կարգավորումն ամենահրատապ խնդիրներից մեկն է համարում: «Մենք խոսելու շատ բան ունենք երկկողմ հարաբերությունների կառուցման տեսանկյունից, իհարկե, ամենաահրատապ, ամենասուր խնդիրները Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ իրավիճակի կարգավորումն է»,- ասաց Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: Պուտինը նշել է, որ ամենակարեւոր խնդիրը տարածաշրջանում առեւտրատնտեսական կապերի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Օրվա ավարտին ներկա ենք Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգին, որ տեղի է ունենում «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակներում: Այժմ նվագախումբը կատարում է Արամ Խաչատրյանի կոնցերտը՝ դաշնամուրի և նվագախմբի համար: Մենակատար՝ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Հայկ Մելիքյան: Գլխավոր դիրիժոր՝ Վալերի Գերգիև»: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1370848479741081/
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել մարզի գործարարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բիզնեսի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերն ու հնարավոր ներդրումային ծրագրերը: Մասնավորապես, արծարծվել են գինեգործության զարգացմանը, խաղողի նոր ժամանակակից այգիների հիմնմանը, վարկային միջոցների տրամադրմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում` ճանապարհաշինությանը, էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումներին, ջրամատակարարմանը վերաբերող հարցեր: Վարչապետը, անդրադառնալով…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արթուր Գոյունյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության պետ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արթուր Գոյունյանին նշանակել քրեակատարողական ծառայության պետ»,- ասված է որոշման մեջ: