ՀՀ Քաղավիացիայի կոմիտե
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չի զրկվել լիցենզիայից
ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Հարգելի քաղաքացիներ, Երեկ որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, չի համապատասխանում իրականությանը: Հայաստանն ինքնիշխան պետություն է և որևէ կառույց չի կարող զրկել ՀՀ օրենքով գործող պետական կառույցին իր լիազորությունները կատարելու իրավունքից: 2020 թվականի փետրվարի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում…
«Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունը կշարունակի անձնակազմի ինքնամեկուսացումը ընկերության մասնաշենքում
ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտնում է․ «Հարգելի հայրենակիցներ, Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով տարվող աշխատանքների առնչությամբ, տեղեկացնում ենք, որ <<Հայաէրոնավիգացիա>> ՓԲ ընկերությունը Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեի և Առողջապահության Նախարարության հետ համատեղ որոշել է շարունակել ընկերության անձնակազմի ինքնամեկուսացումը ընկերության մասնաշենքում, որը գտնվում է Զվարթնոց օդանավակայանի պահպանվող տարածքում: Կայացրած որոշումը պայմանավորված է ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման՝ ՀՀ օդային…


