ՀՀ քաղաքացիներ
Պարզաբանում Շենգենյան գոտու երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների համար․ ՀՀ ԱԳՆ
Վերջին շրջանում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ստանում է դիմումներ այն մասին, որ ՀՀ քաղաքացիները ՀՀ-ում գործող եվրոպական երկրների որոշ դեսպանություններից ստանում են Շենգենյան վիզաներ, սակայն ժամանելով տվյալ երկիր՝ նրանց մուտքն արգելվում է և ստիպված են լինում վերադառնալ Հայաստան։ «ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և ՀՀ դեսպանությունները, հանդիպելով և լսելով նման խնդրի բախված քաղաքացիներին և ճշտելով իրադարձությունների…
ԵՄ կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա. ԱԳՆ
ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Ֆեյսբուքի իր էջում արձագանքել է շենգենյան վիզաների վճարի չափի փոփոխման վերաբերյալ մամուլում շրջանառվող որոշ տեղեկությունների: «Հաշվի առնելով շենգենյան վիզաների վճարի չափի փոփոխման վերաբերյալ մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններ՝ հայտնում ենք. ՀՀ քաղաքացիների համար շենգենյան վիզաների վճարի չափը սահմանված է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» 2012 թ.…
ՀՀ քաղաքացիները Արաբական Միացյալ Էմիրություններ կայցելեն առանց մուտքի արտոնագրի
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին» 2009 թվականի հունիսի 21-ի փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: Արձանագրության ստորագրման արդյունքում կապահովվի ՀՀ քաղաքացիների ազատ մուտքը ԱՄԷ՝ խթանելով առաջին հերթին զբոսաշրջիկների հոսքերի ավելացմանը։ Մուտքի արտոնագրի պահանջից ազատումն ամուր…
ՀՀ քաղաքացիները առանց մուտքի արտոնագրի կկարողանան այցելել ԱՄԷ
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի ու Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Կառավարության հերթական նիստում hարցը ընդգրկված էր օրակարգի չզեկուցվող նախագծերի մեջ։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դեռևս 2017 թվականին մեկնարկել էր Էմիրությունների հետ մուտքի արտոնագրի ազատականացման գործընթացը: «Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2017թ. հունվարի 19-ի թիվ 24-Ա…
ԵԱՏՄ տարածքում ՀՀ քաղաքացիների կողմից էլեկտրոնային առևտուր անելու դեպքում ԱԱՀ-ն կհաշվարկվի և կվճարվի Հայաստանում
ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով սահմանվում է՝ եթե ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի ռեզիդենտ ֆիզիկական անձինք էլեկտրոնային հարթակի միջոցով ձեռք բերեն ապրանք, ԱԱՀ-ն կհաշվարկվի և կվճարվի Հայաստանի Հանրապետությունում: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՊԵԿ…
Մինչև 2024 թ. հունվարի 1-ը կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը. նախագիծ
«Նույնականացման քարտերի մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության 1998 թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը, իսկ նույնականացման քարտերը տրամադրել առանց էլեկտրոնային պահոցի` մինչև ՀՀ կառավարության որոշմամբ դրանց բնութագիրը սահմանելը: Այս մասին ասել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Կառավարության հեղինակած ««ՀՀ քաղաքացու անձնագրի…
Պահանջում ենք ՀՀ իշխանություններից դուրս գալ ՀԱՊԿ-ից. Արժանապատիվ հայրենիք
«Արժանապատիվ հայրենիք» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հայաստանին ու Արցախին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ոչ մի աջակցություն չցուցաբերած ՀԱՊԿ-ը նոյեմբերի 23-ին գագաթաժողով է անցկացնելու Հայաստանի մայրաքաղաքում։ ՀԱՊԿ-ի որոշ անդամներ -շնորհավորել են Ադրբեջանին 2020 -ի ագրեսիվ ու տեռորիստական գործողությունների համար որպես հաղթանակ, -լռել են, երբ հարձակման է ենթարկվել Հայաստանի Հանրապետությունը, -կրավորական դիրք են…
Այս օրերին զանգեր են ստացվում Ուկրաինայում ապրող հայերից․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Facebook-ի իր էջում գրել է, որ զանգեր են ստացվում Ուկրաինայում ապրող մեր հայրենակիցներից։ Հայաստանի նոր ՄԻՊ-ն ընդունել է ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարին Քաղաքացիները խմբերով փորձել են ներխուժել Մարիոթ․ բերման է ենթարկվել 25 անձ «Այս օրերին Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացվում են Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների հետևանքով իրավունքների պաշտպանությանն առնչվող ՀՀ…
Իրատեսակա՞ն է ադրբեջանցի զինծառայողներին Գեղարքունիքից ու Սյունիքից հեռացնելը․․․ Այո´․ Թաթոյանը դիմել է ՀՀ քաղաքացիներին
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում գրառմամբ դիմել է ՀՀ քաղաքացիներին։ Ադրբեջանցիները հրազեն են ուղղել ՀՀ բնակչի մեքենայի վրա, քարով հարվածել դրան․ ՄԻՊ Ատելության խոսքը որևէ կապ չունի խոսքի ազատության հետ․ ՄԻՊ (ՏԵՍԱՆՅՈւԹ) «Սիրելի´ հայրենակիցներ, դիմում եմ ձեզ բոլորիդ` որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան, ով սահմանադրական պարտավորություն ունի պաշտպանելու ձեր իրավունքներն…
Նախագահի մոտ քննարկվել են միջազգային ատյաններում Հայաստանի և ՀՀ քաղաքացիների շահերի ներկայացմանն առնչվող հարցեր
Շարունակելով քննարկումները միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի ներկայացմանն առնչվող խնդիրների շուրջ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի, իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանի, Լևոն Գևորգյանի, քաղաքագետ Իրինա Ղափլանյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի կողմից իրականացված՝ մարդու իրավունքների խախտումների և պատերազմական…
ՀՀ կառավարությունը պետք է սխալն ուղղի. Կեցցե՛ ժողովրդավարության ձգտող Բելոռուսիայի ժողովուրդը
ՀՀ վարչապետի կատարած քայլը՝ բռնակալ, մարդասպան ու ընտրակեղծարար Լուկաշենկոյին ուղղված շնորհավորանքը կարող է թշնամացնել կամ բացասական տրամադրել ժողովրդավարության ձգտող Բելոռուսիային մեր երկրի հանդեպ։ Մենք՝ հայերս, ՀՀ քաղաքացիներս, պարտավոր ենք համերաշխություն հայտնել Բելոռուսիայի ժողովրդին, որն անդառնալիորեն գրողի ծոցն է ուղարկում իրենց երկրի բռնապետին։ Ավելին՝ վարչապետի կատարած հայտարարությունը և համանման սխալները նախ հիմք են հանդիսանացել՝ իբր լեգիտիմության…
Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու մասին
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2015թ.…
ՀՀ քաղաքացիների վեցերորդ խումբը ճանապարհվել է Հայաստան․ դեսպանություն
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ ՀՀ քաղաքացիների վեցերորդ խմբին ճանապարհեց Հայաստան: Մայիսի 18-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների վեցերորդ խմբի մեկնումը Հայաստան։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մայիսի 18-ից չեղարկվել է Մառնեուլի շրջանում գործող խիստ կարանտինային ռեժիմը և հանվել է մուտքի ու ելքի արգելքը։ Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել…
Քոչարյանը այդպես է չհասկացավ, որ իրեն մերժողը ՀՀ քաղաքացիների մեծամասնությունն է. Գագիկ Քամալյան
Հրապարակախոս Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Հրապարակախոսը անդրադարձել է կաթողիկոսի հայտարարությանը։ «Կաթողիկոսի հայտարարությունը շատ թույլ մարտավարական քայլ էր քոչարյանականների կողմից, որովհետև դա ունենալու լրիվ հակառակ էֆեկտ, բայց էդ ամենը Քոչարյանը դժվար էլ ընկալի: Քոչարյանը այդպես է չհասկացավ, որ իրեն մերժողը Տեր-Պետրոսյանն ու Փաշինյանը չեն, այլ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունն է: Բայց քանի որ,…
Դեսպանությունը ՀՀ քաղաքացիների 4-րդ խմբին Վրաստանից ճանապարհեց Հայաստան
Վրաստանում Հայաստանի դեսպանության Facebook-ի էջում գրված է․ «Ապրիլի 10-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների չորրորդ խմբի մեկնումը Հայաստան։ Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 26 քաղաքացիների մեկնումը հայրենիք։ Հիշեցնենք, որ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի…