հյուսիսային հոսք-2

  • Թրամփը ստորագրել է երկրի պաշտպանական բյուջեն

    Թրամփը ստորագրել է երկրի պաշտպանական բյուջեն

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ստորագրել է երկրի պաշտպանական բյուջեն՝ 2020-ի ֆինանսական տարվա համար։ Դրանում նախատեսվում է հատկացնել միջոցներ՝ Ռուսաստանին հակազդելու համար: Պատժամիջոցներ են սահմանվել «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման նախագծի համար, իսկ ահա Ուկրաինային անվտանգության ոլորտում նախատեսվում է ցուցաբերել օգնություն: Բացի դրանից՝ Միացյալ Նահանգների առաջնորդը պաշտոնապես հայտարարել է տիեզերական ուժերի ստեղծման մասին, որը կգլխավորի գեներալ…

  • Եվրախորհրդարանը կոչ է արել դադարեցնել «Հյուսիսային հոսք-2»-ի իրականացումը

    Եվրախորհրդարանը կոչ է արել դադարեցնել «Հյուսիսային հոսք-2»-ի իրականացումը

    Եվրախորհրդարանը Ստրասբուրգում լիագումար նիստի ժամանակ քվեարկել է ԵՄ-ՌԴ քաղաքական հարաբերությունների մասին բանաձևի օգտին, որում առկա են «Հյուսիսային հոսք-2»-ից հրաժարվելու, անհատական պատժամիջոցների սահմանման, Մոսկվային ռազմավարական գործընկեր չհամարելու մասին առաջարկներ. հայտնում է РИА Новости-ն: Բանաձևի օգտին քվեարկել է 402 պատգամավոր, դեմ` 163-ը, 89 պատգամավոր ձեռնպահ է մնացել:  

  • ԱՄՆ-ը և Լեհաստանը հանդես են եկել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ

    ԱՄՆ-ը և Լեհաստանը հանդես են եկել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ

    ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը և Վարշավան «Հյուսիսային հոսք-2» գազամուղին դեմ են. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին նա ասել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Յացեկ Չապուտովիչի հետ հանդիպումից հետո: Պոմպեոյի խոսքով` գազամուղը կուժեղացնի Ռուսաստանի ազդեցությունը Եվրոպայի վրա: Չապուտովիչն, իր հերթին, նշել է, որ «Հյուսիսային հոսք-2»-ը վնասակար է Եվրոպայի համար:  

  • Բեռլինում ժխտում են ԱՄՆ-ի հետ «Հյուսիսային հոսք – 2»-ի շուրջը գործարքի կնքումը

    Բեռլինում ժխտում են ԱՄՆ-ի հետ «Հյուսիսային հոսք – 2»-ի շուրջը գործարքի կնքումը

    Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունում ժխտում են ԱՄՆ-ի հետ գործարքի կնքումը «Հյուսիսային հոսք – 2» գազատարի նախագծի շուրջը՝ ամերիկյան հեղուկացված բնական գազ ձեռք բերելու պատրաստակամության դիմաց: Այդ մասին լրագրողներին հայտարարել է գերատեսչության ղեկավար Պետեր Ալթմայերը՝ ամփոփելով Բեռլինում “LNG Import Market Germany: Potential and Opportunities”գերմանա-ամերիկյան խորհրդաժողովի արդյունքները: «Ոչ մի կարգի գործարք չկա»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ Բեռլինում…

  • Գերմանիայում ԱՄՆ դեսպանը բացատրել է «Հյուսիսային հոսք – 2»-ի հետ կապված իր սպառնալիքները

    Գերմանիայում ԱՄՆ դեսպանը բացատրել է «Հյուսիսային հոսք – 2»-ի հետ կապված իր սպառնալիքները

    Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը հարցազրույց է տվել գերմանական Rheinische Post պարբերականին և հաստատել, որ Վաշինգտոնը կարող է պատժամիջոցներ սահմանել գերմանական այն ընկերությունների նկատմամբ, որոնք մասնակցում են «Հյուսիսային հոսք-2» գազամուղի շինարարությանը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ դեսպանը սա բացատրել է նրանով, որ Վաշինգտոնը մտահոգված է Եվրոպայի էներգետիկ անվտանգությամբ: Պատասխանելով այն հարցին՝ արդյո՞ք սպառնալիքներ պարունակող նամակների ուղարկումը դիվանագետի…