հնդիկներ
Օգոսոտոսի 16-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի անդամ Վինայ Սահասրաբուդհեին և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Հանդիպմանը ներկա են եղել նաև…
Հանրահայը բլոգեր, ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում տեղադրել է Երևանի կենտրոնական փողոցներից մեկում արված աղբամանների լուսանկարը և կից գրառումով անդրադարձել Երևանի աղբահանության խնդրին: «Ես հասկացա, թե ինչու է Երևանը խեղդվել աղբի մեջ։ Սա իշխանությունների կողմից արված խորամանկ քայլ է, որի նպատակն է ազատվել Հնդկաստանից եկած ապօրինի ներգաղթյալներից: Նրանք կգան, կհասկանան, որ…
Չնայած Հայաստանում գործազուրկների թիվը կազմում է 63 հազար 085, սակայն Հայաստանում էժան աշխատուժ են համարվում հնդիկները: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 2019 թ. հուլիս ամսին աշխատանք փնտրողների թիվը կազմել է 82 820 մարդ, որը, սակայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տոկոսային առումով փոփոխություն չի կրել: Օրինակ՝ շինաշխատանքի համար հայերը պահանջում են 5000-7000 դրամ,…
Հնդկաստանի չորս քաղաքացիները, ովքեր հնդկական տուրիստական գործակալությունների խաբեության հետևանքով դժվար կացության մեջ էին հայտնվել Հայաստանում, ուղարկվել են հետ՝ Հնդկաստան: Այս մասին «Թվիթեր»-ում հայտնել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը: «Փենջաբից Հնդկաստանի չորս քաղաքացիները, ովքեր Հայաստանում հայտնվել էին դժվարին կացության մեջ, այսօր (խմբ. – փետրվարի 8-ին) ուղարկվել են հետ՝ Հնդկաստան»,- ասվում է դեսպանատան գրառման մեջ: Փենջաբ նահանգի ղեկավար…
Օրեր առաջ ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ԱԱԾ Շիրակի մարզային վարչության ծառայողներն ստացված օպերատիվ տեղեկություններով հատուկ օպերացիա են իրականացրել, որի արդյունքում Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին բերման են ենթարկել Հնդկաստանի Հանրապետության 2 քաղաքացու: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Նրանք են՝ 38-ամյա Սուլխվինդեր Սինղը և 32-ամյա Սադիշ Կումարը: Պարզվել է, որ նշված անձինք վարձակալական հիմունքներով բնակվում են Գյումրի…