ԿԳՄՍ նախարարը առաջարկել է ՀՀ-ում հնդիկ կինոարտադրողների մասնակցությամբ կինոնախագծեր իրականացնել

Ամենադիտվածներ

113496

Օգոսոտոսի 16-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի անդամ Վինայ Սահասրաբուդհեին և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արա Խզմալյանը:

«Ողջունելով Վինայ Սահասրաբուդհեի այցը Հայաստան՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ հայ-հնդկական համագործակցությունը մեծ ներուժ ունի. «Ես մեծապես կարևորում եմ մեր բարեկամական երկրների համագործակցությունը և վստահ եմ, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրերը կնպաստեն երկկողմ հարաբերությունների առավել ընդլայնմանը և զարգացմանը: Այս հանդիպումը և քննարկումները նպատակ ունեն ակտիվացնել և առավել արդյունավետ դարձնել երկկողմ փոխգործակցությունը»:

ԿԳՄՍ նախարարը հայ-հնդկական մշակութային կապերի ամրապնդման համար առաջարկել է դիտարկել Հայաստանում հնդկական կրթամշակութային կենտրոն հիմնելու հնարավորությունը:

Դումանյանի խոսքով՝ կենտրոնը կարող է նպաստել Հայաստանում Հնդկաստանի մշակույթը լավագույնս ներկայացնելուն և գործել որպես կրթամշակութային փորձի փոխանակման հարթակ: Շարունակելով մշակույթի ոլորտում համագործակցության թեման՝ ԿԳՄՍ նախարարն առաջարկել է համագործակցել Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ և Հայաստանում հնդիկ կինոարտադրողների մասնակցությամբ կինոարտադրության նախագծեր իրականացնել: Նախարարը նաև առաջարկել է դիտարկել պետական կրթաթոշակային ծրագրի ներդրումը հայ և հնդիկ ուսանողների համար:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև միջբուհական, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունը ուսանողների և դասախոսների, մարզիկների և մարզիչների միջև, ինչպես նաև երիտասարդների շրջանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

Նախարարությունից հայտնում են, որ Վինայ Սահասրաբուդհեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, դրական է արձագանքել հնչած առաջարկներին և ընդգծել, որ քաղաքակրթական, ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-հնդկական հարաբերությունների զարգացման համար չկա որևէ խոչընդոտ: Այս տարի լրանում է Հնդկաստանի անկախության 75-ամյակը. այդ համատեքստում Վինայ Սահասրաբուդհեն Հայաստանի 75 դպրոցի Հնդկաստանի մասին պատմող հայերեն 75 գիրք նվիրելու ցանկություն է հայտնել: Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահի խոսքով՝ համատեղ կրթամշակութային ծրագրեր կարելի է կազմակերպել նաև անկախության 75-ամյակի շրջանակում: Բարեկամ երկրներում միմյանց պատմությունն առավել մանրամասն ծանոթանալու նպատակով՝ Վինայ Սահասրաբուդհեն առաջարկել է դիտարկել նաև Հնդկաստանի անկախության մասին պատմող հայերեն և հայկական կողմի նախընտրած թեմային նվիրված հինդիով գրքերի տպագրությունը: Կողմերը դիտարկել են նաև ուսուցիչների շրջանում փոխանակման ծրագրերի, փոխադարձ այցերի հնարավորությունները:

Արձագանքելով Վինայ Սահասրաբուդհեին՝ ԿԳՄՍ նախարար Դումանյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խմբեր նշված գաղափարները կյանքի կոչելու և առավել գործնական քայլերի անցնելու նպատակով:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը գործընկերների ուշադրությունն է հրավիրել նաև Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին՝ ընդգծելով այս հարցում միջազգային հանրության արձագանքի կարևորությունը:

«Լիահույս եմ, որ մեր բարեկամական և արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական, և մենք միասին կկարողանանք հասնել շոշափելի արդյունքների, իսկ համագործակցությունը կբարձրացնենք որակապես նոր մակարդակի»,- եզրափակել է Վահրամ Դումանյանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();