հոբելյանական համերգ
ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել է, որ Հայաստանի հանրային ռադիոն ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հանրային հեռուստաընկերության աջակցությամբ նշում է Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ռուբեն Մաթևոսյանի ծննդյան 80-ամյակը: «Հոբելյանական երեկոն տեղի կունենա հունվարի 25-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի…
2019 թվականին լրանում է Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 95-ամյակը: Նոյեմբերի 16-ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 95-ամյակին նվիրված հոբելյանական համերգ: Բացի քառյակի հիմնադրման հոբելյանից, երեկոն կնշանավորի նաև Էդուարդ Թադևոսյանի` քառյակի կազմում գործունեության 50-ամյակը, ինչպես նաև Ալեքսանդր Կոսեմյանի` քառյակում աշխատանքի 30-ամյակը: Հոբելյանական համերգի ընթացքում կատարումներով հանդես կգան հայ երաժշտարվեստի անվանի ներկայացուցիչներ՝ երգչուհի Իրինա Զաքյանը, «Խաչատրյան» տրիոն, դաշնակահար…
Հոկտեմբերի 31-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսություն: Ծրագրում` Մ. Գլինկա, Ջ. Վերդի, Ժ. Օֆենբախ, Լ. Մինկուս, Ժ. Բիզե, Ջ. Պուչչինի, Պ. Մասկանի, Ֆ. Չիլեա, Ֆ. Լեհար, Մ. Ռավել: Հոբելյանական համերգին մասնակցում են Հայաստանի օպերայի և բալետի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի և Ժնևի կոնսերվատորիայի մասնակցությամբ՝ 2019 թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական համերգ՝ նվիրված Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի 80-ամյակին: Հոբելյանական համերգին ելույթ կունենան հայ-շվեյցարական համատեղ նվագախումբը՝ գլխավոր…
Հունվարի 30-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին նվիրված հոբելյանական համերգ: Երեկոյի ընթացքում կհնչեն մաեստրոյի կամերային ստեղծագործությունները: Ելույթ կունենան Խաչատրյան տրիոն (դաշնակահարուհի Արմինե Գրիգորյան, ջութակահար Կարեն Շահգալդյան, թավջութակահար Կարեն Քոչարյան), մեցցո սոպրանո Աննա Մայիլյանը, ալտահար Մաքսիմ Նովիկովը և Արթուր Եղիազարյանը (սոպրանո սաքսոֆոն): Մուտքն ազատ է: Նշենք, որ հունվարի 27-ին լրանալու…