Հոբելյանական համերգ. Տիգրան Մանսուրյան

Ամենադիտվածներ

5bfbf0de4541e3.55283748

Հունվարի 30-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին նվիրված հոբելյանական համերգ: Երեկոյի ընթացքում կհնչեն մաեստրոյի կամերային ստեղծագործությունները: Ելույթ կունենան Խաչատրյան տրիոն (դաշնակահարուհի Արմինե Գրիգորյան, ջութակահար  Կարեն Շահգալդյան, թավջութակահար Կարեն Քոչարյան), մեցցո սոպրանո Աննա Մայիլյանը, ալտահար Մաքսիմ Նովիկովը և Արթուր Եղիազարյանը (սոպրանո սաքսոֆոն):

Մուտքն ազատ է:

Նշենք, որ հունվարի 27-ին լրանալու է մաեստրո Մանսուրյանի 80-ամյակը։

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ