Հովհաննես Համբարձումյան
Անորտոսիսի կազմում հյուրերի գոլը խփել է Հովհաննես Համբարձումյանը
Կիպրոսի առաջնության 27-րդ տուրում «Անորտոսիսը» մրցակցի հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Արիսի» հետ (1-1), որի ժամանակ հյուրերի գոլը խփել է Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։ Նրա թիմն այս խաղից հետո մրցաշարային աղյուսակում չորրորդ տեղում է։
Հովհաննես Համբարձումյանը դարձավ Անորտոսիսի ֆուտբոլիստ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը տեղափոխվել է Կիպրոսի առաջնության առաջատարներից «Անորտոսիս»։ Այս մասին հայտնել է ակումբի պաշտոնական կայքը։ Նշվում է, որ կողմերը 2 տարվա պայմանագիր են կնքել։ Համբարձությունը նոր թիմն այս պահին զբաղեցնում է կիպրական առաջնության 2-րդ հորիզոնականը՝ 46 միավորով։ Նույնքան վաստակել նաև առաջնության առաջատար «Օմոնիա Նիկոսիան»։
Հովհաննես Համբարձումյանն ընդդեմ Գևորգ Ղազարյանի թիմի․ Կիպրոսի առաջնություն
Կիպրոսի առաջնության 15-րդ տուրում «Էնոսիս Պարալիմնին» հանդիպել է ԱԵԼ-ի հետ։ Տան տերերի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Նա 29-րդ րոպեին ստացել է դեղին քարտ։ ԱԵԼ-ի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը ծնկի վնասվածք ունի ու այս պահին շարունակում է բուժում ստանալ Իսպանիայում։ Հավելենք, որ հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով։ Խաղի հաշիվը բացել են տան տերերը, այնուհետև…
Խաշմանյանն ու Համբարձումյանը հանդիպել են լրագրողների հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նոյեմբերի 14-ին` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և թիմի նոր ավագ Հովհաննես Համբարձումյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Տեսանյութը` ստորև: https://www.youtube.com/watch?v=2phOKC2HnUU Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 15-ին` ժամը 21:00-ին, Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ կընդունի Հունաստանին։
Այսօր Հովհաննես Համբարձումյանի ծննդյան օրն է
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, նշում է ծննդյան 29-րդ տարեդարձը: Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը խաղում է մակեդոնական Վարդար ակումբում։ Համբարձումյանը իր ֆուտբոլային կարիերան սկսել է Բանանց ֆուտբոլային ակումբում, իսկ Հայաստանի ազգային հավաքական է կանչվել Եվրո 2012-ի որակավորման փուլի խաղերի ընթացքում։
Հայտնի են Եվրո-2020-ի ընտրական վերջին երկու տուրերի լավագույն խաղացողները. նրանցից երկուսը հայ են. SofaScore
SofaScore սպորտային հարթակի կողմից կազմվել է Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին երկու տուրերի խորհրդանշական հավաքականը: Մեր ընտրանուց միանգամից երկու ֆուտբոլիստներ՝ Հենրիխ Մխիթարյանը և Հովհաննես Համբարձումյանը ճանաչվել են լավագույններից համապատասխանաբար 9.5 և 8.5 գնահատականներով: Հայ ֆուտբոլիստներից բացի, խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են նաև Կրիշտիանու Ռոնալդուն (10), Կևին դե Բրույնեն (10), Ռահիմ Ստելինգը (9.5), Տիագո Ալկանտարան (9.3) և այլք:
ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը ներկայացնում է «Թիմակիցները» նախագիծը
ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը ներկայացնում է «Թիմակիցները» հումորային նախագծը։ Հաղորդման ընթացքում հավաքականի ֆուտբոլիստները բացահայտում են, թե ովքեր են ամենաշատակեր, ամենակատասեր,ամենաթիթիզ, ամենապարտաճանաչը, ամենաքնկոտը և ամենաշատախոսը ֆուտբոլիստները ընտրանու կազմում: Հաղորդմանը մասնակցել են Հենրիխ Մխիթարյանը, Արաս Օզբիլիսը, Տիգրան Բարսեղյանը, Հովհաննես Համբարձումյանը, Յուրա Մովսիսյանը, Կամո Հովհաննիսյանը, Գևորգ Ղազարյանը և Արտակ Եդիգարյանը: https://www.facebook.com/FootballFederationofArmenia/videos/584331085381892/ https://www.facebook.com/FootballFederationofArmenia/videos/444249156319602/
Համբարձումյանը մասնակցել է Էնոսիսի հաղթանակին
Կիպրոսի առաջնության 19-րդ տուրում «Էնոսիս Նեոնը», որի կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, հյուրընկալվելիս մրցել է «Ալկի Օրոկլինիի» հետ: Խաղն ավարտվել է 2-1 հաշվով՝ հօգուտ Համբարձումյանի թիմի: Հայ ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ 19 տուրերից հետո «Էնոսիսը» հավաքած 16 միավորով 9-րդն է մրցաշարային աղյուսակում: Հաղորդում է armsport.am-ը։