fbpx
Սպորտ

Հովհաննես Համբարձումյանն ընդդեմ Գևորգ Ղազարյանի թիմի․ Կիպրոսի առաջնություն

Կիպրոսի առաջնության 15-րդ տուրում «Էնոսիս Պարալիմնին» հանդիպել է ԱԵԼ-ի հետ։

Տան տերերի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Նա 29-րդ րոպեին ստացել է դեղին քարտ։

ԱԵԼ-ի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը ծնկի վնասվածք ունի ու այս պահին շարունակում է բուժում ստանալ Իսպանիայում։

Հավելենք, որ հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով։ Խաղի հաշիվը բացել են տան տերերը, այնուհետև հյուրերին հաջողվել է 2 գոլ խփել ու հաշվի մեջ առաջ անցնել, սակայն 83-րդ րոպեին «Էնոսիս Պարալիմնիի» խաղացող Ռիստո Միտրևսկին հավասարեցրել է հաշիվը։

Ղազարյանի թիմը ներկա պահին զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ Համբարձումյանի թիմը նախավերջինն տեղում է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ