հովտաշատ
Մասիսի բնակիչը առանց ջրօգտագործման թույլտվության զբաղվել է ձկնորսությամբ
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը գրառում է կատարել Facebook-ում: Տեսչական մարմնից հայտնում են, որ քաղաքացին զբաղվում է ձկնորսությամբ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։ «ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները ս․թ․ հունիսի 4-ին հայտնաբերել են, որ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ՝ Թևան Թադևոսյանը զբաղվում է ձկնաբուծությամբ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։ Թադևոսյանը…
Հովտաշատ գյուղում հարսը սպանել է սկեսրոջը
Փետրվարի 29-ին Արարատի մարզի Հովտաշատ գյուղում տեղի է ունեցել սպանություն: Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել Մասիսի բժշկական կենտրոնից, որտեղ նշվել է, որ Հովտաշատ գյուղի Կամոյի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է կնոջ դի: Դեպքի վայր են ժամանել քննիչներ և ոստիկաններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում նաև՝ դատաբժշկական: Պարզվել է, որ մահացածը 75-ամյա Սոնա…
Քրգործ է հարուցվել «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի և օպերատորի վրա հարձակման դեպքով
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի լրագրող Արթուր Հակոբյանի կողմից տրված հաղորդման հիման վրա ՀՀ Ոստիկանության Մասիսի բաժնում նախապատրաստված նյութերով 2019թ. դեկտեմբերի 24-ին Արարատի մարզի Հովտաշատ գյուղի ձկնաբուծարանում ծավալվող իրադարձությունները նկարահանելիս եւ լուսաբանելիս անծանոթ անձանց կողմից նրա եւ նույն հեռուստաընկերության օպերատոր Սիմիկ Մայիլյանի լրագրողի մասնագիտական…
Հովտաշատում հարձակում են գործել «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի և օպերատորի վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արարատի մարզի Հովտաշատ գյուղում 6 տասնյակից ավելի բնակիչներ հարձակվել են «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի և օպերատորի վրա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Վարդուհի Մելտոնյանը։ Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Այսօր՝ օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ,Արարատի մարզի Հովտաշատ գյուղի 6 տասնյակից ավելի բնակիչներ, որոնք ավելի շատ ցածրորակ ֆիլմերի երկրորդական պլանի…
Արագիլների աղտոտման և մահանալու խնդիրը միայն այս տարի չէ. Լևոն Գալստյան
Բնապահպան Լևոն Գալստյանը Facebook-ի իր էջում գրել է. «Որպեսզի պարզ լինի, որ արագիլների աղտոտման և մահանալու խնդիրը միայն այս տարի չէ՝ կարդացեք 2017 թվի հուլիս ամսվա դեպքերի մասին այս հոդվածն ու նայեք տեսանյութը՝ կրկին նույն Հովտաշատ գյուղում և նրա շրջակայքում։ Նախարարություններն ու այլ պետական մարմիններն այն ժամանակ էլ և հիմա էլ ոչ մի իրական խնդիր…
ՃՏՊ Հովտաշատ գյուղում
Մայիսի 18-ին, ժամը 03:01-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշատ գյուղում՝ «Մեյմանդար» շուկա տանող ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է խանութի պատին, առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում…






