Էկո
10:43 08/06/2020

Մասիսի բնակիչը առանց ջրօգտագործման թույլտվության զբաղվել է ձկնորսությամբ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը գրառում է կատարել Facebook-ում: Տեսչական մարմնից հայտնում են, որ քաղաքացին զբաղվում է ձկնորսությամբ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։

«ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները ս․թ․ հունիսի 4-ին հայտնաբերել են, որ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ՝ Թևան Թադևոսյանը զբաղվում է ձկնաբուծությամբ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։

Թադևոսյանը ջրառն իրականացրել է նույն մարզի Հովտաշատ համայնքի վարչական տարածքում գտնվող ցամաքուրդից՝ խախտելով ՀՀ ջրային օրենսգրքի 21-րդ հոդվածի պահանջները:

Հարուցվել է վարչական վարույթ»,-ասվում է գրառման մեջ:

🐟💦🐟ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները ս․թ․ հունիսի 4-ին հայտնաբերել են,…

Geplaatst door Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին op Zondag 7 juni 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ