հորատում
Նոր Նորքի ամայացած կանաչ գոտիները կսկսվեն ոռոգվել
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Facebook-ի պշատոնական էջում գրված է․ «Սկսվել է նոր խորքային հորի հորատումը: Իսկ դա նշանակում է, որ մոտ երկու ամիս անց ջրի բացակայության պատճառով ամայացող գոտիները, մասնավորապես՝ Ս. Սարգիս եկեղեցու լանջը, Նոր Նորքի 5, 7, 8-րդ զանգվածների կանաչ գոտիները կսկսեն ոռոգվել»։ https://www.facebook.com/kanachyerevanam/posts/190001639216532
Ներկայացվել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանման համակարգը
ԵՄ-ը ներկայացրել է Կիպրոսի ափերի մոտ անօրինական հորատման համար Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանման համակարգը, սակայն դեռևս որևէ թուրքական ընկերություն կամ պաշտոնյա չի դարձել պատժամիջոցների օբյեկտ: Այս մասին հաղորդում է AP-ն: ԵՄ ԱԳ նախարարները մեխանիզմ են ընդունել, որը թույլ է տալիս պատժամիջոցներ սահմանել անձանց կամ կազմակերպությունների դեմ, որոնք պատասխանատու են ածխաջրերի պաշարների անօրինական հորատման համար: Պատժամիջոցները…
ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայի՝ Կիպրոսի ԲՏԳ նոր հորատում իրականացնելու փորձի վերաբերյալ
Մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Թուրքիայի՝ Կիպրոսի հյուսիս-արևելքում նոր հորատման գործողություն իրականացնելու փորձի կապակցությամբ: Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի շարունակական սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը: Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունն ու համերաշխությունը Կիպրոսի Հանրապետությանը և նրա ժողովրդին և կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) բոլոր գործողությունները, հարգել Կիպրոսի…
Թուրքիան պատժամիջոցներ կստանա ԵՄ-ից
ԵՄ-ն մտադիր է պատասխան քայլեր ձեռնարկել Թուրքիայի նկատմամբ Միջերկրական ծովում հորատման աշխատանքներ կատարելու համար: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը: Եվրամիության պաշտոնյաները հիշեցրել են, որ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հարցով բանակցությունները դադարեցված են և հավելել, որ Թուրքիան լուրջ խնդիրներ կունենա Կիպրոսի ափերի մոտ հորատման աշխատանքներ իրականացնելու համար: Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդիսը հայտնել է, որ բավարարված…