հորդոր

  • Գլխավոր դատախազությունը հորդորում է այլ անձանց չտրամադրել բանկային քարտերի վավերապայմանները

    Գլխավոր դատախազությունը հորդորում է այլ անձանց չտրամադրել բանկային քարտերի վավերապայմանները

    Վերջին ժամանակներում կրկին կտրուկ աճել են համացանցային առուվաճառքի հարթակներում ապրանքների վաճառքի հայտարարություններն օգտագործելով խարդախությամբ կատարված հափշտակության դեպքերը: Այս մասին են վկայում 2022 թվականի ընթացքում արձանագրված սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի վերաբերյալ Գլխավոր դատախազությունում ստացված հաղորդումների ուսումնասիրությունը: Առերևույթ հանցավոր արարք կատարող անձինք WhatsApp կամ այլ չվերահսկվող կապի միջոցներով կապ են հաստատում համացանցային առուվաճառքի հարթակներում (օրինակ` List.am)…

  • Արցախի ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները

    Արցախի ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները

    Օգոստոսի 21-ին ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ որ երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհային ոստիկանության իրականացրած ծառայության ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքեր: «Մասնավորապես, օգոստոսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում գրանցվել է 19 ճանապարհատրանսպորտային պատահար: 1-02 հերթապահ մասում գրանցված հաղորդումների մասով դեպքի վայր են…

  • ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ թուրքական ծագման ապրանքների անօրինական ներմուծման փորձերից

    ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ թուրքական ծագման ապրանքների անօրինական ներմուծման փորձերից

    Օգոստոսի 9-ին Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել ՀՀ Կառավարության 24.06.2021թ. թիվ 1048-Ն որոշմամբ սահմանված թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքը շրջանցելու փորձերը՝ դրանց ծագումը քողարկելով պիտակների վերացմամբ կամ այլ ապօրինի գործողություններով։ «Կոմիտեն հորդորում է բոլոր քաղաքացիներին և տնտեսավարողներին՝ ժամանակ և ռեսուրս չծախսել ապրանքների թուրքական ծագումը քողարկելու ուղղությամբ, քանի…

  • Հորդորում ենք ձեռնպահ մնալ հակաիրավական արարքներից․ Ոստիկանություն

    Հորդորում ենք ձեռնպահ մնալ հակաիրավական արարքներից․ Ոստիկանություն

    ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի քաղաքացինե՛ր: Ոստիկանությունը շարունակում է հասարակական կարգի պահպանման իր գործառույթի իրականացումը։ Հորդորում ենք ձեռնպահ մնալ հակաիրավական արարքներից, այլ քաղաքացիների իրավունքի դեմ ոտնձգելու, համայնքների բնականոն կենսագործունեությանը խոչընդոտելու գործողություններից։ Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, բայց մյուս քաղաքացիներն էլ ունեն ազատ տեղաշարժի, լռության ռեժիմի պահպանման և այլ…

  • ԱԱԾ-ի հորդորը հանրությանը

    ԱԱԾ-ի հորդորը հանրությանը

    ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Վերջին օրերին համացանցում բավականին լայն տարածում են գտել գերեվարված զինվորների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեսանյութեր, որոնք ունեն անհայտ ծագում և, ստացված տվյալների համաձայն, շատ դեպքերում որևէ կապ չունեն Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ: Օտարերկրյա տարբեր պետություններում նկարահանված, հաճախ նաև միտումնավոր կերպով մոնտաժված այդ…

  • Զերծ մնալ բռնության ցանկացած դրսևորումից․ Ոստիկանության հորդորը

    Զերծ մնալ բռնության ցանկացած դրսևորումից․ Ոստիկանության հորդորը

    ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի քաղաքացինե՛ր: ՀՀ ոստիկանությունը ձեզ է դիմում սթափության և օրինապահության կոչով: Հորդորում ենք զերծ մնալ բռնության ցանկացած դրսևորումից, չդիմել ու չտրվել սադրանքների, բացառել հակաիրավական գործողությունները, պահպանել օրենքի պահանջներն ու համակեցության կանոնները: Դիմում ենք բոլորին, քանզի երկիրը բոլորինս է, և յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է կայունության ապահովումը: Ոստիկանության գերխնդիրը…

  • Մի՛ թուլացրեք թիկունքը սանիտարահամաճարակային կանոնների չպահպանմամբ․ ԱԱՏՄ հորդորը

    Մի՛ թուլացրեք թիկունքը սանիտարահամաճարակային կանոնների չպահպանմամբ․ ԱԱՏՄ հորդորը

    Դիմակով դեպի հաղթանակ․ ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսավարողներին՝ մի՛ թուլացրեք թիկունքը սանիտարահամաճարակային կանոնների չպահպանմամբ։ ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված անվտանգության նորմերը ենթակա են պարտադիր կատարման տնտեսավարող սուբյեկտների կողմից, այլապես նրանց հանդեպ կկիրառվեն օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ։ ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ստուգայցերն ամենուր և ամեն օր։

  • ՊԵԿ-ի հորդորն աշխարհասփյուռ հայությանը

    ՊԵԿ-ի հորդորն աշխարհասփյուռ հայությանը

    Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին օտարերկրյա տարբեր երկրներից ցամաքային և օդային ճանապարհներով որպես օժանդակություն Հայաստան են ուղարկվում աննախադեպ քանակությամբ ապրանքներ: Արցախի և Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունները կրկին համախմբել են աշխարհի հայությանը, որը ջանք և եռանդ չի խնայում` հնարավոր բոլոր միջոցներով սատար կանգնելու հայոց բանակին և հայ…

  • Զբոսաշրջության կոմիտեն հորդորում է զերծ մնալ չհաստատված թռիչքներով փաթեթների ձեռքբերումից

    Զբոսաշրջության կոմիտեն հորդորում է զերծ մնալ չհաստատված թռիչքներով փաթեթների ձեռքբերումից

    ՀՀ զբոսաշրջության կոմիտեի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Ուսումնասիրելով արտագնա զբոսաշրջության ոլորտում առկա առաջարկներն ու դրանց իրականացման ժամկետները` ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև Հայաստանում Արտակարգ դրության ավարտը մի շարք զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքների իրականացման թույլտվություն ՀՀ Պարետի և ՀՀ ՏԿԵԶ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից առկա չէ, մասնավորապես՝ Եգիպտոս, Շրի Լանկա, Կիպրոս: Ուստի,…

  • Բացառել կամավորական առանձին խմբերով Տավուշ մեկնելը․ Հովհաննիսյան

    Բացառել կամավորական առանձին խմբերով Տավուշ մեկնելը․ Հովհաննիսյան

    ՀՀ ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հորդորում ենք բացառել կամավորական առանձին խմբերով Տավուշ մեկնելը և ավտոերթեր չկազմակերպել դեպի Տավուշ։ Այս պահին նման ակցիաները կարող են խանգարել ԶՈւ-երի և տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությանը»։ https://www.facebook.com/arcrun/posts/3165322366836683

  • Գուտերեշը կոչ է արել անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները

    Գուտերեշը կոչ է արել անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները

    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչով է հանդես եկել՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին գրանցված միջադեպերի հետ։ Նա կոչ է արել անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ կողմերին հորդորել իրավիճակը կայունացնելու համար անմիջապես քայլեր ձեռնարկել և զերծ մնալ հրահրող հռետորաբանությունից։ Գուտերեշի խոսքերը փոխանցել է վերջինիս խոսնակ Ստեֆան Դուջարիչը:

  • Սևանավանքի տարածքում մարդկային կուտակումներ չեն արձանագրվել․ ԲԸՏՄ

    Սևանավանքի տարածքում մարդկային կուտակումներ չեն արձանագրվել․ ԲԸՏՄ

    ՀՀ կառավարությունից հայտնում են, որ այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության ուղեկցությամբ շարունակել է խստացված ստուգայցերը ՀՀ Գեղարքունիքի մարզում։ Մշտադիտարկումներ են իրականացվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Սևան» մասնաճյուղին պատկանող Սևանա թերակղզում գտնվող Սևանավանք պատմամշակութային վանական համալիրի և հանրային լողափերի տարածքներում: Թեև Սևանավանքի տարածքը բազմամարդ է եղել, այնուամենայնիվ մարդկային կուտակումներ և անկանոն հերթեր չեն…

  • «Խոսրովի անտառի» տնօրինության հորդորը քաղաքացիներին

    «Խոսրովի անտառի» տնօրինության հորդորը քաղաքացիներին

    «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ « «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հորդորում և խնդրում է պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում, խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով,…

  • Խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը. ՀՀ Ոստիկանություն

    Խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը. ՀՀ Ոստիկանություն

    Կորոնավիրուսով պայմանավորված Արտակարգ դրության պայմաններում հայտարարվել է պարետային ժամ, որի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է. «Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումը սահմանափակելու, առկա դեպքերը նվազեցնելու, ինչպես և մարդկանց, հատկապես տարեցների առողջությունը չվտանգելու համար, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բնակչությանը հորդորում է՝ – խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը. – բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ…