հունահռոմեական ոճ
Եվրոպական խաղեր. Կարեն Ասլանյանը և Կարապետ Չալյանը դուրս եկան կիսաեզրափակիչ
Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսել են պայքարը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում: Հունիսի 28-ին Հայաստանի ներկայացուցիչներից գորգ դուրս եկան Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ) և Կարապետ Չալյանը (77 կգ)։ Կարեն Ասլանյանը մեկնարկային գոտեմարտում 4:0 հաշվով հաղթանակ տարավ բուլղարացի Սվիլեն Կոստադինովի նկատմամբ: Բուլղարացի ըմբիշի վնասվածքի պատճառով գոտեմարտն ավարտվեց ժամանակից շուտ: 1/4 եզրափակիչում Ասլանյանը…
Եվրոպական խաղեր. Կարեն Ասլանյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են Եվրոպական խաղերը: Այսօր մրցահարթակ են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները: Կարեն Ասլանյանը (67 կգ) 4-0 հաշվով հաղթեց բուլղարացի Սվիլեն Կոստադինովին: 1/4 եզրափակչում Կարենը կմրցի նորվեգացի Հաավարդ Յորգենսենի հետ: Նորվեգացին 1/8 եզրափակչում 4-1 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Քարիմ Ջաֆարովին:
Հայ ըմբիշը արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը 2 մեդալ է նվաճել Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում: Վիգեն Նազարյանը (80 կգ) 3 հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ 0:3 հաշվով պարտվել է ռումինացի մրցակցի և դարձել արծաթե մեդալակիր, իսկ Կարապետ Մանվելյանն (48 կգ) արժանացել է բրոնզե մեդալի: Վարուժան Անտոնյանը (55 կգ) և Արման Խաչիկյանը (65…
Պատանեկան ԵԱ. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը
Հունիսի 17-23-ը Իտալիայի Ֆաենցա քաղաքում կայանալու է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը. 45 կգ Հոմերոս Առաքելյան 48 կգ Կարապետ Մանվելյան 51 կգ Արմեն Հարությունյան 55 կգ Վարուժան Անտոնյան 60 կգ Աշոտ Խաչատրյան 65 կգ Արման Խաճիկյան 71 կգ Լյովա Խաչատրյան 80 կգ Վիգեն Նազարյան 92 կգ Ռազմիկ Մահլումյան…
Հայ ըմբիշը երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանը (63 կգ) դարձավ Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել բելառուս Ալեքսանդր Պեչուրենկայի նկատմամբ: Հրաչյա Պողոսյանը պայքարը սկսել էր հունիսի 4-ին և 3 վստահ հաղթանակներից հետո դուրս եկել կիսաեզրափակիչ: Եզրափակիչի ուղեգիրը նա վիճարկել էր…
Գևորգ Սուքիասյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի ադրբեջանցու հետ
Հունիսի 3-ին Իսպանիայում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցել է նաև հայազգի Գևորգ Սուքիասյանը: Սուքիասյանը պայքարը սկսեց 1/8 երզափակչից, որտեղ 5-2 հաշվով հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Յազիդ Ղարբիին: Քառորդ եզրափակչում նա 0-8 հաշվով զիջեց վրացի Պրիդոն Աբուլաձեին: Ապա՝ հունիսի 4-ին, կայացած սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշն ուժերը չափեց ռումինացի Կոնստանտին Տուդորի հետ և 9-8 հաշվով…
Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ նվաճեց Ղազախստանում
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տոնել Ղազախստանի միջազգային մրցաշարում: 97 կգ քաշային կարգում Ալեքսանյանը եզրափակչում հաղթել է ռուս Ալքսանդր Գոլովինին։ Նշենք նաև, որ Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչները՝ Արթուր Շահինյանը և Արմեն Մելիքյանը պարտվել են բրոնզե մեդալի համար գոտեմարտերում:







