Հունիսի 3-ին Իսպանիայում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցել է նաև հայազգի Գևորգ Սուքիասյանը:
Սուքիասյանը պայքարը սկսեց 1/8 երզափակչից, որտեղ 5-2 հաշվով հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Յազիդ Ղարբիին: Քառորդ եզրափակչում նա 0-8 հաշվով զիջեց վրացի Պրիդոն Աբուլաձեին:
Ապա՝ հունիսի 4-ին, կայացած սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշն ուժերը չափեց ռումինացի Կոնստանտին Տուդորի հետ և 9-8 հաշվով հաղթանակ տոնեց:
Արդյունքում Գևորգ Սուքիասյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ, իսկ նրա մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչ Զաուր Ալիևը:

