Հունաստան

  • Հունաստանը խստորեն դատապարտել է հայ ռազմագերիների սպանությունը

    Հունաստանը խստորեն դատապարտել է հայ ռազմագերիների սպանությունը

    Խորապես ցնցված ենք ադրբեջանական ուժերի կողմից անզեն հայ ռազմագերիների մահապատժի մասին սարսափելի հաղորդագրություններից՝ նշված է Հունաստանի արտգործնախարարության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում: «Հունաստանը խստորեն դատապարտում է բռնության նման գործողությունները և կոչ է անում մանրակրկիտ հետաքննություն անցկացնել՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասված է գրառման մեջ:

  • Հունաստանի արտաքին գործերի նախարարը ժամանեց Երևան

    Հունաստանի արտաքին գործերի նախարարը ժամանեց Երևան

    Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ժամանեց Երևան: «Զվարթնոց» օդանավականում Հունաստանի արտաքին գործերի նախարարին դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: Հունաստանի արտաքին գործերի նախարարը Երևանում կհանդիպի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Արարատ Միրզոյանն ու Նիկոս Դենդիասը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Նիկոս Դենդիասը կհանդիպի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

  • Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը կապել են Ռուսաստանի հետ

    Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը կապել են Ռուսաստանի հետ

    Պետդեպարտամենտում հաջողեցրել են Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը կապել Ռուսաստանի հետ։ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը խուսափել է պատասխանել Հունաստանի հասցեին Անկարայի՝ հունական կղզիները ռազմականացնելու մեղադրանքների մասին հարցին՝ վկայակոչելով ռուսական ագրեսիան։ Այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը անհանգստանում է Հունաստանի սադրած լարվածությամբ կամ սրացմամբ, Փրայսը պատասխասնել է. «Մեր հիմնական ուղերձն այն է, որ այն դեպքում, երբ…

  • Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է Հունաստանին

    Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է Հունաստանին

    Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հերթական անգամ անդրադարձել է Հունաստանին և սպառնալից հայտարարություններ արել: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: «Նրանք, ովքեր հետևում են արտաքին ուժերի առաջնորդությանը, դատապարտված են քաղելու իրենց գործողությունների հետևանքները: Իմ խոսքերը բաց նախազգուշացում են Հունաստանին»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը: Թուրք նախարարը սպառնացել է, որ Թուրքիայի զայրույթը սարսափելի կլինի: «Թող բոլորը խելքի գան,…

  • Հունաստանը Թուրքիային մեղադրել է անլեգալ միգրանտներին սպառազինելու մեջ

    Հունաստանը Թուրքիային մեղադրել է անլեգալ միգրանտներին սպառազինելու մեջ

    Հունաստանի քաղաքացիների պաշտպանության նախարար Թակիս Թեոդորակիսը շաբաթ օրը մեղադրել է Թուրքիային անլեգալ միգրանտներին դաժանաբար և անբարո կերպով սպառազինելու մեջ, տեղեկացրել է Kathimerini-ն։ Skai TV-ի հեռուստաալիքի եթերում Թեոդորակիսը տեղեկացրել է, որ միայն օգոստոսին 40 000 անլեգալ միգրանտ փորձել է հատել Հունաստանի սահմանը Էվրոսով, իսկ տարեսկզբից այդ թիվը հասել է 150 000-ի։ «Մեր ուղերձն այն է, որպեսզի…

  • Ուկրաինական ինքնաթիռ է կործանվել Հունաստանում

    Ուկրաինական ինքնաթիռ է կործանվել Հունաստանում

    Հունաստանում կործանվել է ուկրաինական «Անտոնով» բեռնատար ինքնաթիռը, որը տեղափոխում էր 12 տոննա վտանգավոր նյութեր։ Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։ «Ինքնաթիռում եղել է 8 մարդ։ Այն տեղափոխում էր 12 տոննա վտանգավոր նյութեր, հիմնականում՝ պայթուցիկ։ Սակայն պաշտոնյաներն ասել են, որ կոնկրետ տեղեկություններ չունեն բեռի մասին և տարբեր տեղեկություններ են տրամադրել ինքնաթիռում գտնվող մարդկանց թվի մասին»,- հայտնում…

  • Հունաստանի և Իսրայելի ռազմաօդային ուժերը վարժանքներ են անցկացրել

    Հունաստանի և Իսրայելի ռազմաօդային ուժերը վարժանքներ են անցկացրել

    Իսրայելը և Հունաստանն անցկացրել են ռազմաօդային ուժերի համատեղ վարժանքներ: Այս մասին հաղորդել է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը: Ըստ մամուլի տեղեկատվության՝ վարժանքներն անցկացվել են հուլիսի 12-ին Իսրայելի օդային տարածությունում: «Վարժանքների շրջանակներում երկու երկրների ռազմաօդային ուժերն օդում մշակել են մի ամբողջ շարք սցենարներ, ներառյալ օդային մարտը և ինքնաթիռների լրալցավորումն օդում»,- ասված է հաղորագրության մեջ: Ինչպես հաղորդոըն…

  • Խաղաղությունը մեր սկզբունքը, քաղաքականությունն ու ռազմավարությունն է. Միրզոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Խաղաղությունը մեր սկզբունքը, քաղաքականությունն ու ռազմավարությունն է. Միրզոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով մամուլի համար հայտարարությամբ է հանդես եկել: «Հարգելի՛ պարոն նախարար, Իմ բարեկամ և եղբայր Նիկոս, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Նախ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ լավ գործընկերոջը՝ Նիկոս Դենդիասին, ջերմ հյուրընկալության համար։ Ինձ համար մեծագույն պատիվ է գտնվել Աթենքում, հատկապես, երբ մենք նշում ենք Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական…

  • Կապիկի ծաղիկի առաջին դեպքն է հաստատվել Հունաստանում

    Կապիկի ծաղիկի առաջին դեպքն է հաստատվել Հունաստանում

    Հունաստանում գրանցվել է կապիկի ծաղիկով մարդու վարակման առաջին դեպքը, հաղորդում է Հունաստանի հանրային ERT հեռուստատեսությունը։ Վարակվածը տղամարդ է, ով վերջերս մեկնել էր Պորտուգալիա։ Նախնական թեստը դրական արդյունք է տվել։ Նմուշներն ուղարկվել են Սալոնիկի Արիստոտելի համալսարանի բժշկության ֆակուլտետի մանրէաբանական լաբորատորիա։ «Ըստ համաճարակաբանական տվյալների՝ ընդհանուր բնակչության համար ռիսկը ցածր է, քանի որ հիվանդությունը սովորաբար մեղմ է և…

  • Հունաստանի վարչապետը Թուրքիային մեղադրել է պայմանավորվածությունները խախտելու մեջ

    Հունաստանի վարչապետը Թուրքիային մեղադրել է պայմանավորվածությունները խախտելու մեջ

    Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Հունաստանի և Թուրքիայի միջև տիրող լարվածության մեջ մեղադրել է Թուրքիային։ Այս մասին, ինչպես տեղեկացրել է cnnturk.com-ը: Հունաստանի վարչապետն անդրադարձել է մարտի 13-ին Ստամբուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը: «Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ մենք համաձայնության ենք եկել, որ մի կողմը մյուսին հրահրող քայլեր չի անի»,-ասել է նա և հավելել, որ…

  • Թուրքիան հայտարարել է, որ Հունաստանը խախտել է Էգեյան ծովի կղզիների ապառազմականացման կարգավիճակը

    Թուրքիան հայտարարել է, որ Հունաստանը խախտել է Էգեյան ծովի կղզիների ապառազմականացման կարգավիճակը

    Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երեքշաբթի օրը Հունաստանին մեղադրել է Էգեյան ծովում կղզիների ապառազմականացման կարգավիճակը խախտելու մեջ։ «Հունաստանը խախտել է կղզիների կարգավիճակը, դրանք պետք է ապառազմականացվեն, հակառակ դեպքում, օրակարգում կլինի կղզիների սեփականության հարցը»,- ասել է նախարարը՝ պատասխանելով «Անադոլու» գործակալության լրագրողների հարցերին։ Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Հունաստանը ռազմականացնում է Էգեյան ծովում գտնվող կղզիները 1960-ականներից։ «Մենք բազմիցս…