fbpx
Աշխարհ

Ուկրաինական ինքնաթիռ է կործանվել Հունաստանում

Հունաստանում կործանվել է ուկրաինական «Անտոնով» բեռնատար ինքնաթիռը, որը տեղափոխում էր 12 տոննա վտանգավոր նյութեր։ Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։

«Ինքնաթիռում եղել է 8 մարդ։ Այն տեղափոխում էր 12 տոննա վտանգավոր նյութեր, հիմնականում՝ պայթուցիկ։ Սակայն պաշտոնյաներն ասել են, որ կոնկրետ տեղեկություններ չունեն բեռի մասին և տարբեր տեղեկություններ են տրամադրել ինքնաթիռում գտնվող մարդկանց թվի մասին»,- հայտնում է Associated Press-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ինքնաթիռի բեռի անհայտ նյութով թունավորության պատճառով տարհանել են հրշեջներին, բժիշկներին և տեղի բնակիչներին։

Նաև վթարի վայրին մոտ գտնվող բնակավայրերի բնակիչներին խորհուրդ է տրվել դուրս չգալ տներից, փակել պատուհանները և կրել պաշտպանիչ դիմակներ։ Իշխանությունները դեռևս չեն կարողացել պատասխանել, թե արդյոք վթարի ենթարկված ինքնաթիռում վտանգավոր քիմիական նյութեր են եղել։

Պագայոյի մունիցիպալիտետի քաղաքապետ Ֆիլիպոս Անաստասիադեսը հայտնել է, որ երկու ժամ շարունակ պայթյուններ են լսվել ինքնաթիռի կողմից։

Ուկրաինական ինքնաթիռը կործանվել է շաբաթ օրը՝ հուլիսի 16-ին։ Այն Սերբիայից Հորդանան էր թռչում։ Ինքնաթիռում եղել է անձնակազմի ութ անդամ, ուղևորներ չեն եղել։ Հայտնի է, որ ինքնաթիռի շարժիչները խափանվել են, ինչից հետո օդաչուն վթարային վայրէջքի թույլտվություն է խնդրել։ Կավալայի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրաններից։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ