հրամանատարաշտաբային զորավարժություններ
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ անցկացվում են հրամանատարաշտաբային զորավարժություններ
Վրաստանի Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Վրաստանի Պաշտպանության ուժերի սկզբնական մարտական պատրաստության կենտրոնի (CTC) բազայում, մեկնարկել են ETERNITY 2021 բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունները: Ըստ աղբյուրի՝ վարժանքներին ներգրավված են ավելի քան 200 մասնակից երեք երկրներից ՝ Վրաստանից, Թուրքիայից և Ադրբեջանից: Հաղորդագրությունում ասվում է, որ միջազգային վարժանքները միտված են ապահովելու ճգնաժամի ժամանակ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անվտանգությունը, ինչպես նաև բարձրացնում…
Հրամանատարաշտաբային զորավարժություններ Զինված ուժերում
Սպայակազմի ղեկավարման հմտությունները կատարելագործելու, մարտական իրավիճակում գործողությունների հաջորդականությունը և զորքերի ղեկավարման խնդիրներն առավել հստակեցնելու նպատակով հունիսի 25-ից 27-ը 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ նորագույն սպառազինության ընդգրկմամբ և մարտական կրակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Հրամանատարաշտաբային զորավարժություն Զինված ուժերում
2-րդ զորամիավորումում և ենթակա զորամասերում շարունակվում է մայիսի 14-ին մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժությունը: Ըստ զորավարժության սցենարի, զորամիավորման ստորաբաժանումները, շարունակելով պայմանական մարտի վարումը, մայիսի 15-ին անցել են հակահարձակման՝ վերականգնելով կորցրած դիրքերն ու ստեղծելով բարենպաստ պայմաններ հուսալի և ամուր պաշտպանություն ձևավորելու համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Վրաստանում կանցկացվեն ՆԱՏՕ-ի զորավարժություններ
Ավելի քան 3 հազար զինծառայողներ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ու գործընկերներից կմասնակցեն Վրաստանում Agile Spirit 2019 բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժություններին: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Agile Spirit զորավարժությունն անցկացվում է 2011 թվականից և Վրաստանի ու ԱՄՆ-ի միջև համագործակցության բաղադրիչներից մեկն է: Այս զորավարժությունների շրջանակում զինծառայողները վերապատրաստվում են միջազգային խաղաղարար առաքելություններում: Այս տարի զորավարժությունը…




