Հրաչյա Սարգսյան
Ինձ համար Քաղաքացու օրը պատասխանատվություն է. Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը Քաղաքացու օրվա մասին է խոսել լրագրողների հետ: «Ինձ համար քաղաքացու օրը պատասխանատվություն է: Յուրաքանչյուր քաղաքացի, բացի նրանից, որ ունի իրավունքներ, ունի նաև պատասխանատվություն: Կարծում եմ՝ յուրաքանչյուրս պետք է սեփականատեր լինենք ոչ միայն մեր քաղաքին, այլև մեր երկրին, մեր ամենօրյա գործերով փոքր-փոքր գնանք առաջ: Անցել են այն ժամանակները, շատ բաներ,…
Երևանի ավագ դպրոցների սաներին հյուրընկալել են քաղաքապետարանում (ֆոտոշարք)
Քաղաքի կառավարման բնագավառում որդեգրած մոտեցումներ, համայնքի առջև ծառացած խնդիրներ ու դրանց լուծման ուղիներ. Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի մոտ հյուրընկալված մայրաքաղաքի ավագ դպրոցների սաներին տարբեր հարցեր էին հետաքրքրում: Հանդիպման նախաձեռնությունը Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցինն է: «Այսպիսի հանդիպումները պետական հաստատություններում, պետական պաշտոնյաների հետ՝ քաղաքացիական դիրքորոշում ունեցող շրջանակների համար դաստիարակում է այն քաղաքացին, որով Հայաստանը վաղը…
Տրանսպորտի բարեփոխումների վերակազմավորված մասնագիտական աշխատանքային խմբի հանդիպումը կայացել է
Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագծի վերաբերյալ հարցեր են քննարկվել հանրային տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի հանդիպման շրջանակում: Աշխատանքային խմբում ներգրավված են քաղաքապետարանի աշխատակիցներ, Երևանի ավագանու անդամներ, հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ: Նիստը վարող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ անցած ամիսներին քաղաքային իշխանությունները ծանոթացել են տրանսպորտային նոր ցանցի նախագծումն իրականացրած WYG…
2019թ.-ին Երևանում 175 թեքահարթակ կկառուցվի
Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովի առաջին նիստում ներկայացվել է 2019թ. գործունեության ծրագիրը, տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Հրաչյա Սարգսյանը, խոսելով տարվա անելիքների մասին, նշել է, որ ծրագրերը պետք է լինեն առարկայական և իրագործելի: Հանձնարարվել է հետևողականորեն ուշադրություն դարձնել ծրագրերի ընթացքին ու դրանց լիարժեքորեն իրականացմանը: Տարեկան ծրագիրն ընդգրկում…




