հրացան
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 07.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Արտաշատ քաղաքի բնակիչ 45-ամյա տղամարդ: Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 07.30-ի սահմաններում 45-ամյա տղամարդը Արտաշատի բնակիչ իր երկու ընկերների հետ, նրանցից մեկի «Նիսան» մակնիշի մեքենայով, որս անելու նպատակով գտնվել են Տափերական գյուղի վարչական տարածքի հանդամիջյան տարածքում: Այդ…
Նոյեմբերի 3-ին՝ ուժեղացված ծառայություն իրականացնելու ժամանակ, Գարգառ գյուղի վերջնամասում ոստիկանները ապօրինի հրազեն են հայտնաբերել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Նշվում է, որ երկփողանի ողորկափող որսորդական հրացան և չորս փամփուշտ է հայտնաբերվել «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայի բեռնախցիկից։ Մեքենայի 32-ամյա վարորդը բերման է ենթարկվել։ Նա նշել է, որ չունի համապատասխան փաստաթուղթ զենքի համար ու զենքը պատկանել է…
Հունիսի 20-ին ոստիկանության Արաբկիրի բաժին կրակոցների վերաբերյալ ահազանգեր են ստացվել, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Դեպքի վայր՝ Գյուլբենկյան փողոց մեկնած օպերատիվ խումբն ու ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողները պարզել են, որ նշված փողոցի շենքերից մեկի բնակիչը, նախնական տվյալներով՝ ոչ սթափ վիճակում, իր բնակարանից հրացանից կրակոցներ է արձակել օդ։ Ոստիկանության ծառայողները նրան վնասազերծել ու բերման են…
Մայիսի 13-ին, ժամը 00.35-ին, ոստիկանության Գորիսի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «աջ ձեռքի դաստակի օտար մարմին» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա մի երիտասարդ։ Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է տանը «Տիր» հրացանը նորոգելիս, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ մայիսի 12-ին, ժամը 21.00-ի սահմաններում, երիտասարդն իր…
Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը շարունակելով իր գործառույթների շրջանակներում գործուն պայքար մղել Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի կերպով հրազեն, փամփուշտներ, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու դեպքերը բացահայտելու և շրջանառությունն արգելված նշված առարկաները որպես գործիք օգտագործելով հնարավոր հանցագործությունները նախականխելու և կանխելու ուղղությամբ, բացահայտել է իրացնելու նպատակով մարտի դաշտից…
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ սեպտռեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի գագաթային, ծոծրակային և ձախ այտի արճիճե գնդակներից վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ…
Հուլիսի 27-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Արևշատ գյուղում կրակոցներ են հնչել, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբը տեղում իրականացրած հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեց, որ հարևանները վիճել են։ Նախնական տվյալներով՝ մեկի կովը մտել էր մյուսի հողամաս ու փչացրել բերքը, ինչն էլ դարձել էր վեճի առիթ։ Պարզաբանումների…
Նոյեմբերի 13-ին, ժամը 16.55-ին, ոստիկանություն է զանգահարել Կուրղինյան փողոցի մի բնակչուհի և հայտնել, որ նախորդ օրը ցերեկը Երևանի թիվ 116 հիմնական դպրոցի բակում «ԲՄՎ» մակնիշի մեքենայից կրակոցներ են արձակել և սատկացրել փողոցային երկու շուն: Մալաթիայի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ արարքը կատարել է Դավիթաշենի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքների շնորհիվ…
Հոկտեմբերի 17-ին, ժամը 17.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Օհանավան գյուղի 32-ամյա մի բնակչուհի, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց բակում: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 16.30-ի սահմաններում անհայտ անձը Օհանավան գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մոտ, որսորդական ողորկափող հրազենով կրակել է…
Հուլիսի 17-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Հրազդանի բաժին է ներկայացել Աղավնաձոր գյուղի 50-ամյա մի բնակիչ և հայտնել, որ նույն օրը իրենց տանը կից անասնագոմի տանիքը քանդելիս հայտնաբերել է հրացան, որը թաքցրել էր հանգուցյալ հայրը, և ինքը ցանկանում է կամավոր հանձնել այն ոստիկանություն: Մեկնած օպերատիվ խմբին նշված վայրում տղամարդը ներկայացրել է «Կարաբին» տիպի ակոսափող հրացան: Նշանակվել է…
13 հայ հրաձիգներ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ մեկնել են Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Մարզիկները մրցելու են երեք կատեգորիաներում ՝հրացան, ատրճանակ և վազող թիրախ: Երեկ՝ մարտի 18-ին, ատրճանակ ձևի մարզիկներ Զավեն Իգիթյանը և Նարե Գաբրիելյանը թիմային միքս վարժության երիտասարդների պայքարում գրավել են 20-րդ…