հրետանային միջոցներ
Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցներ են տեղակայվել. ՊՆ
Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունը անմիջականորեն կապված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժի ու բացազատման հետ, որն առաջացրել է որոշակի լարվածություն: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: «Հայկական կողմի քայլերը, որ իրականացվել են տվյալ գոտում ադրբեջանական հրետանային և զենիթային լրացուցիչ միջոցների տեղակայումից հետո, կրում են բացառապես պաշտպանական բնույթ: Հայկական կողմի գործողությունները…
Հրետանային ստորաբաժանումներում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ
Զինծառայողների տեսական գիտելիքները ստուգելու և պատրաստության մակարդակն ամրապնդելու նպատակով մայիսի 5-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումներում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։ Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի: Ստուգվել են զինծառայողներին ամրակցված զինատեսակների տիրապետման հմտությունները, տրվել համապատասխան հրահանգներ։
Գիշերը հայկական ԶՈւ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 2 ԱԹՍ. ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը նոր տեղեկատվություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին: «Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ժամը 00:15-ից մինչ այս պահը պահպանվում է հարաբերական անդորր։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։ Ժամը 22:20-ից 23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն…



