հրթիռային հարվածներ
Ռուսաստանը զանգվածային անօդաչու և հրթիռային հարվածներ է հասցնում Ուկրաինային՝ սպանելով չորս հոգի
Հուլիսի 12-ի գիշերը Ռուսաստանը 600-ից ավելի անօդաչու սարքեր և հրթիռներ է արձակել՝ թիրախավորելով Ուկրաինայի արևմտյան շրջանները և սպանելով առնվազն չորս մարդու։ Հարձակումները տեղի են ունենում խաղաղության բանակցությունների ձախողման և Մոսկվայի դեմ ավելի ուժեղ պատժամիջոցների կոչերի ֆոնին։
Իրանի պատժիչ հրթիռային հարվածները Իսրայելում երեք զոհի պատճառ դարձան
Իրանը 2025 թվականի հունիսի 13-ին ավելի քան 100 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի վրա՝ ի պատասխան Իսրայելի օդային հարվածների, որի հետևանքով երեք մարդ է զոհվել, 21-ը՝ վիրավորվել:
Հանրապետականները ճնշում են գործադրում Թրամփի վրա՝ Ուկրաինայում հրթիռային հարվածներից հետո
Հանրապետական օրենսդիրները կոչ են անում Թրամփին խստացնել դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ՝ Ուկրաինայում հրթիռային հարվածներից հետո:
ՌԴ-ն հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին
Ռուսաստանը զանգվածային համակցված հարված է հասցրել Ուկրաինայի բոլոր մարզերին՝ օգտագործելով տարբեր տեսակի հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով, հարվածների թիրախը եղել են էներգետիկ ենթակառուցվածքները ողջ երկրի տարածքում։ Ընդհանուր առմամբ, արձակվել է մոտ 120 հրթիռ և 90 անօդաչու սարք, այդ թվում՝ «Շահեդ»-ներ, «Ցիրկոն»-ներ, «Իսկանդեր»-ներ և «Կինժալ»-ներ։ Ուկրաինական հակաօդային պաշտպանությունը հաջողվել է ոչնչացնել…
Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Լվովին
Այսօր վաղ առավոտյան Ռուսաստանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Լվովին: Իշխանությունների տվյալներով՝ յոթ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեք երեխա, վիրավորների թիվը հասել է 38-ի, նրանց թվում կան նաև երեխաներ, 11-ի վիճակը ծանր է։Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին ասել է, որ հարձակումից վնասվել են երկու բժշկական հաստատություն, երկու դպրոց և ավելի քան 50…
Իսրայելը հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի մայրաքաղաքից դեպի հարավ գտնվող թիրախներին
Իսրայելի զինվորականները հունիսի 10-ի վաղ առավոտյան մի քանի հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի մայրաքաղաքից դեպի հարավ գտնվող թիրախներին: Այս մասին հայտնել է սիրիական SANA պետական գործակալությունը: Նշվում է, որ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են հրթիռների մեծ մասը։ Տուժել է մի խաղաղ բնակիչ, նյութական վնասներ նույնպես եղել են:






