հրշեջ-փրկարարական ջոկատներ
ԱԻՆ են ահազանգել, որ ԱԺ-ում, օդանավակայանում, քաղաքապետարանում և մետրոպոլիտենի բոլոր կայարաններում պայթուցիկ սարքեր կան
ՀՀ ԱԻՆ կայքից տեղեկանում ենք, որ տեղեկություն են ստացել տարբեր հասցեներում պայթուցիկ սարքերի տեղադրման վերաբերյալ. Հայտարարության մեջ մասնավորաբար ասվում է. «Օգոստոսի 2-ին, ժամը 18։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանում, մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, Զվարթնոց միջազգային օդանավակայանում, Բաղրամյան 19 հասցեում, ինչպես նաև զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքեր են տեղադրված։…
Հրդեհ Սպիտակի մանկապատանեկան կենտրոնում
Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԻՆ-ը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որժամը 01:13-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սպիտակ քաղաքի Ուզբեկական թաղամասում գտնվող մանկապարտեզում։ «Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Շողեր» մանկապատանեկան…
Խոշոր հրդեհ Պտղունք գյուղում. այրվում է երկհարկանի շենք. դեպքի վայրում է նախարարը
Սեպտեմբերի 24-ին` ժամը 18:08-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի…



