Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԻՆ-ը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որժամը 01:13-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սպիտակ քաղաքի Ուզբեկական թաղամասում գտնվող մանկապարտեզում։
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Շողեր» մանկապատանեկան կենտրոնի մեկ հարկանի փայտե շինությունում (մոտ 423 քմ)։
- Հետամուտ ենք լինելու Գառնիի խնդրի շուրջ քննարկումների ծավալմանը․ Զբոսաշրջության կոմիտե
- Ստեփանակերտում հիմնանորոգվում է ծանրամարտի մարզադպրոցը
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:17-ին, մարվել՝ 09։35-ին։ Այրվել է չգործող «Շողեր» մանկապատանեկան կենտրոնի մեկ հարկանի փայտե շինությունը (մոտ 423 քմ)։
Փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
