ՀՔԾ պետ
Վարչապետի որոշմամբ՝ Հովհաննես Ենոքյանն ազատվել է ՀՔԾ պետի տեղակալի պաշտոնից
Սեպտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հովհաննես Ենոքյանը ազատվել է ՀՔԾ պետի տեղակալի պաշտոնից: Հայտնի է Աբովյան փողոցում սպանության փորձ կատարած անձի ինքնությունը. Քննչական կոմիտե ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են կատարել Նոր-Նորք վարչական շրջանի խոշոր խանութներում «Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հովհաննես Ենոքյանին ազատել Հայաստանի Հանրապետության…
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին։ Ավելի վաղ մրցույթ էր հայտարարվել, որին մասնակցության հայտ էին ներկայացրել 3 անձ, այդ թվում՝ Խաչատրյանը։ Սեպտեմբերի 10-ին արդեն առավելագույն միավորները հենց Խաչատրյանն էր հավաքել։ ՀՔԾ պետն ասաց, որ կառույցն իր գործունեությունը կսկսի ամենաուշը 1 ամիս 6 օր անց։
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով։ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Մհերի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ…
Ոչ մեկին ապօրինի չենք դատում․ Սասուն Խաչատրյան
Այսօր ՀՔԾ-ի կազմավորման 12-ամյակի միջոցառումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանց պատասխանելու լրագրողների հարցերին, նստեց մեքենան և հեռացավ: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը չցանկացավ մեկնաբանել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի այն հայտարարությունը, թե իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը ապօրինի է, սակայն դա անողների նկատմամբ հետապնդումը լինելու է օրինական։ «Մենք ապօրինի ոչ մեկին չենք դատում»,-ասաց նա՝…
Հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ենթադրում է ՀՔԾ-ի լուծարում. Սասուն Խաչատրյան
Հուլիսի 1-ին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ e-draft կայքում արդեն հրապարակվել է հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը. եթե նախագիծը կարդաք, կտեսնեք, որ նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ենթադրում է ՀՔԾ-ի լուծարում: «Բայց դա դեռևս նախագիծ է, կոնկրետ օրենք այս պահին շրջանառության մեջ դրված չկա: Կապրենք, կտեսնենք»,-ասաց նա: ՀՔԾ պետը հավելեց, որ ինքը չի որոշում՝…
Մեկնարկել է դատախազների ընդհանուր ժողովի նիստը. ներկա է նաև վարչապետը
Հուլիսի մեկը դատախազության աշխատողի օրն է: ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն 101 տարեկան է: Այսօր Դատախազությունում գումարվել է դատախազների ընդհանուր ժողովի նիստը, որի ընթացքում քննարկվելու են մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները։ Հանդիպմանը մասնակցում են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարները, ԱԱԾ, ոստիկանության պետերը և այլ ուժայիններ։ Բացման խոսքով հանդես եկավ…
Բակո Սահակյանի հարցաքննության մասին լուրերը ոչ հաստատում եմ, ոչ էլ հերքում եմ. ՀՔԾ պետ
Հուլիսի 1-ին դատախազության օրվան նվիրված միջոցառմանը լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նշեց, որ Դատախազության համարակարգում այս մեկ տարում դրական փոփոխություններ կան, բայց չցանկացավ մեկնաբանել դրանք: Լրագրողների այն հարցին, թե որքանով են ճիշտ այն տեղեկությունները, համաձայն որոնց, «Մարտի 1»-ի գործով հարցաքննվել է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը, նա պատասխանեց. «Այսօր «Մարտի 1»-ի գործից չենք…
Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով առաջին նիստը
Դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով առաջին նիստը: Ռոբերտ Քոչարյանը հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջով 2018 թվականի սեպտեմբերի 17-ին դիմել է դատարան: Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է, որը վերաբերել է նաև…
Չենք նշելու` ովքեր են քննվել և ովքեր են քննվելու. ՀՔԾ պետը՝ Մարտի 1-ի գործի մասին
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հունիսի 10-ին Ազգային ժողովում լրագրողենրի հետ զրույցում նշեց, որ մարտի մեկի գործով արդեն կա առաջին մեղադրյալը: Նա, սակայն, չի պատասխանել Մարտի 1- ի գործով Գագիկ Ծառուկյանին հարցաքննության կանչելու մասին հարցին: «Չենք նշելու` ովքեր են քննվել և ովքեր են քննվելու: Դա սկզբունք է, և ես այդ սկզբունքին հիմա էլ չեմ դավաճանի: Ովքեր…
Խորհուրդ եմ տալիս ռոումինգից օգտվելիս որևէ մեկը ավել-պակաս բան չխոսի հեռախոսով. Արթուր Վանեցյան
Հունիսի 5-ին ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ԱԱԾ տնօրենից հետաքրքրվեց իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի գաղտնալսման պատճառներին: ԱԱԾ պետն ասաց. «Ժամանակակից աշխարհում հեռախոսային խոսակցությունների հարյուր տոկոսանոց գաղտնիության ապահովում գրեթե անհնար է։ Կան հարյուրավոր դեպքեր, երբ գաղտնալսվել են երկրների առաջնորդներ։ Հավատացեք, որ հազարավոր դեպքերի մասին չեն…
Ժողովրդավարությունը այն չէ, որ ժողովուրդը որոշի` այս մարդը մնա՞ կալանքի տակ, թե՞ ոչ․ Հայկ Ալումյան
Օրեր առաջ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, թե Ռոբերտ Քոչարյանը շարունակելու է մնալ կալանքի տակ, քանի որ ազատության մեջ լինելով` կարող է խոչընդոտել ճշմարտության բացահայտմանը: Այս դիրքորոշմանն ի պատասխան` ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանն ասել է, որ իրեն հետաքրքիր է, թե քանի տարբեր կարծիք պետք է ունենա պետական մարմնի ղեկավարը։ «Օրինակ` այսօր քննիչը…
Հայտնի գաղտնալսման գործով հարցաքննվել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը
Armtimes.com-ի տեղեկություններով` ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնասլման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը: Նույն այդ տեղեկություններով, նա գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի:











