fbpx
Կրթություն

Ոչ մեկին ապօրինի չենք դատում․ Սասուն Խաչատրյան

Այսօր ՀՔԾ-ի կազմավորման 12-ամյակի միջոցառումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանց պատասխանելու լրագրողների հարցերին, նստեց մեքենան և հեռացավ:

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը չցանկացավ մեկնաբանել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի այն հայտարարությունը, թե իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը ապօրինի է, սակայն դա անողների նկատմամբ հետապնդումը լինելու է օրինական։

«Մենք ապօրինի ոչ մեկին չենք դատում»,-ասաց նա՝ նշելով, որ չի մեկնաբանում Կոստանյանի ասածները։

Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ