ձայնագրություն
Դիանա Գասպարյանն իր Facebook-ի էջում գրառում է կատարել և պարզաբանել սկանդալային ձայնագրության հանգամանքները. «Որոշել էի առհասարակ չանդրադառնալ անձնական կյանքի անձեռնմխելիությունը ոտնահարող և ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը, սակայն որոշումս փոխեցի, քանի որ ձայնագրության շուրջ նորանոր լեգենդներ են հյուսվում, և լրագրողները չեն դադարում իմ թիմակիցներին պրովոկացիոն հարցեր տալ դրա վերաբերյալ: Եվ այսպես, հատվածներով կտրտած և մոնտաժված…
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ի պատասխան հայտնի ձայնագրության մասին հարցին, «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց, որ դա եւս մեկ անգամ ապացուցեց իրենց ասածները, այն հօդս է ցնդեցնում խոհանոցային, «պադյեզդային» խոսակցությունները, թե ինչ-որ մեկը ինչ-որ բան է վաճառել կամ ինչ-որ պայմանավորվածություն է եղել։ Ալեն Սիմոնյանը նշեց, որ ձայնագրությունն արվել է խմբակցության նիստի ժամանակ, որտեղ ներկա են…
Արայիկի ձայնագրության թեմայով. Այդ օրերին՝ Շուշին դավադրաբար հանձնելու օրերին, լիքը մարդ են տարել Շուշի: Տղերքից շատերին, որ եղել են այդտեղ ու ճանաչում եմ, հենց էդ օրերին են տարել Շուշի, ասեմ ավելին՝ վերապարտաստում անցած տղերքի: Թող Շուշիում չեղած սպայակազմի կամ պատասխանատվություն ստանձնած ու թռած միավորների մասին խոսեն, թող դրանք տեղում լինեին, որ կազմակերպեին կռիվը: Որ չտանեին…
Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում անդրադարձ է արվել երեկ հրապարակված հայտնի ձայնագրությանը։ «Երեկ երեկոյան տելեգրամյան ալիքներից մեկով տարածված ձայնագրության վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը բազմաթիվ հարցումներ է ստացել լրատվամիջոցներից, որոնք ցանկանում են պարզել՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում է ձայնագրության մեջ պարունակվող քննարկումը, ե՞րբ է այն տեղի ունեցել, որտե՞ղ, և ինչո՞ւ մինչև հիմա ՀՀ երրորդ…
Համացանցում հայտնվել է ևս մեկ գաղտնազերծված ձայնագրություն, որն ապացուցում է, որ սիրիացի վարձկանները այս օրերին կռվում են Ադրբեջանի բանակի կազմում Արցախի դեմ: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/350157346223526
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչը ձայնագրությամբ տեղեկացրել է խմբավորման նոր առաջնորդի ընտրության մասին՝ հաստատելով նախկինի՝ Աբու Բաքր ալ Բաղդադիի մահը: Այս մասին տեղեկացնում է vesti.ru-ն: Բաղդադիի իրավահաջորդ է ընտրվել խմբավորման 2-րդ խալիֆ Աբու Իբրահիմ ալ Հաշիմի ալ Քուրայշին: Նաև հայտնի է դարձել ահաբեկչական խմբի մամուլի քարտուղար, ալ Բաղդադիի օգնական Աբու Հասան ալ Մուհաջիրի մահվան մասին:…
Թուրքական լրատվամիջոցներից yenihaberden.com-ն անդրադարձ է կատարել սեպտեմբերի 16-ին հրապարակված ձայնագրությանը, որը, ըստ պնդումների, պատկանում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիին: Ձայնագրության մեջ վերջինս սպառնում է ահաբեկչություններ իրականացնել մայրաքաղաք Անկարայի, ինչպես նաև Մարդինի և Ուրֆայի շրջաններում: 30 րոպեանոց ձայնագրության մեջ ալ-Բաղդադին կոչ է արել շարունակել ամենօրյա գործողությունները՝ ինչպես կենտրոնից համակարգված, այնպես էլ…
Սաուդցի վարձու մարդասպանների և նրանց զոհ դարձած լրագրող Ջամալ Խաշոգիի միջև սարսափելի խոսակցությունների ձայնագրություններն առաջին անգամ հրապարակվել են թուրքական Sabah թերթում: Խոսակցություններն արձանագրվել են 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ստամբուլի հյուպատոսարանում: Լրագրողի սպանության ձայնագրությունը ձեռք է բերվել Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) կողմից և փոխանցվել է միջադեպի հետաքննություն իրականացնող համապատասխան թուրքական իշխանություններին, ինչպես նաև միջազգային պաշտոնյաներին…
Երկուշաբթի օրը բրազիլական հեռուստատեսությունը պետք է եթեր հեռարձակեր ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի բացառիկ հարցազրույցը, որում խաղացողը կարևոր տեղեկություն էր հաղորդել իր ապագայի վերաբերյալ: Սակայն օրը ցերեկով UOL Esporte-ի լրագրող Պաուլո Վերգեյրոյի ավտոմեքենայից գողացել են Բրազիլիայի հավաքականի հարձակվողի հետ զրույցի ձայնագրությունը: Այս մասին տեղեկացնում է վերոնշյալ հեռուստաընկերության կայքը: Կիրակի օրը Վերգեյրոն ներկա է եղել Նեյմարի մասնակցությամբ մի…
Եթե այս ամենը հաստատվի, ապա սա նկարչուհու ձայնի առաջին ու միակ ձայնագրությունն է։ Մեխիկոյի ձայնագրման ազգային գրադարանը համացանցում տեղադրել է Ֆրիդա Կալոյի ձայնով հավանական ձայնագրությունը։ Եթե հետազոտությունը հաստատի շղթայի ճշմարտացիությունը, ապա այն կդառնա առաջին հայտնի նյութը, որտեղ ամփոփված է նկարչուհու խոսքը։ Ինչպես գրում է Dazed-ը, շղթան հայտնաբերվել է սցենարիստ Ալվարո Գալվես Ֆուենտեսի արխիվներում․ աշխատողները որոշեցին…
Տարվա ձայնագրություն ՝ THIS IS AMERICA – Childish Gambino (Սա Ամերիկան է – Չայլդիշ Գամբինո) Տարվա ալբոմ ՝ GOLDEN HOUR – Kacey Musgraves (Ոսկե ժամ – Քեյսի Մսգրեյվս) Տարվա երգ ՝THIS IS AMERICA – Donald Glover, Ludwig Goransson & Jeffery Lamar Williams, երգահաններ (Դոնալդ Գլովեր, Լյուդվիգ Գորանսոն և Ֆենիֆեր Լամար Ուիլիամս) Լավագույն նոր երգիչ ՝ DUA LIPA (Դուա Լիպա) Լավագույն փոփ…