fbpx
Սպորտ
10:41 16/07/2019

Գողացել են Նեյմարի բացառիկ հարցազրույցի ձայնագրությունը

Իսպանիայի հարկային ծառայությունը Նեյմարից գումար է պահանջում․ Mundo Deportivo

Երկուշաբթի օրը բրազիլական հեռուստատեսությունը պետք է եթեր հեռարձակեր ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի բացառիկ հարցազրույցը, որում խաղացողը կարևոր տեղեկություն էր հաղորդել իր ապագայի վերաբերյալ:

Սակայն օրը ցերեկով UOL Esporte-ի լրագրող Պաուլո Վերգեյրոյի ավտոմեքենայից գողացել են Բրազիլիայի հավաքականի հարձակվողի հետ զրույցի ձայնագրությունը: Այս մասին տեղեկացնում է վերոնշյալ հեռուստաընկերության կայքը:

Կիրակի օրը Վերգեյրոն ներկա է եղել Նեյմարի մասնակցությամբ մի միջոցառման, բայց վերադառնալով մեքենա՝ նկատել է, որ բեռնախցիկը բաց է, իսկ հիշողության քարտն անհետացել է:

Միջադեպը տեղի է ունեցել Նեյմարի՝ «Բարսելոնա» հնարավոր վերադարձի ֆոնին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ