Ձայն քաղաքական նախաձեռնություն
Ինչ՞ է կատարվում Հայաստանում. Ձայն քաղաքական նախաձեռնություն
Հանրությունները մանիպուլացվում են ամենատարբեր մեթոդներով և վաղուց, և դրանցից թերևս ամենահզոր մեթոդը վախն է։ Այսօր Հայաստանի քաղաքացին վախի թակարդում է։ Վախեցի՜ր։ Վախեցի՜ր, հայաստանցի, նախկինների վերադարձից։ Վախեցի՜ր թուրքից։ Սորոսից։ Պուտինից։ Նաև՝ կովիդից։ Կովիդի դեմ պատվաստումից էլ։ Սփյուռքից, նույնիսկ, վախեցի՜ր, ու ըստ այդմ՝ ընտրություն արա վատի ու ավելի վատի միջև, քանզի չունես այլ հնարավորություն։ Մեզ կրկին բերեցին…

