ձերբակալություն
Ձերբակալվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալը. ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքը գրում է․ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանն, օրենքով վերապահված հանցավորության դեմ պայքարի և կոռուպցիայի հակազդմանն ուղղված գործառույթների իրականացման արդյունքում, տվյալներ են ստացվել ՀՀ առողջապահության նախարարության ղեկավար աշխատողին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու վերաբերյալ: Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին,…
Դատավոր է ձերբակալվել․ ԱԱԾ
Լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան՝ Ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է, որ երեկ դատավոր է ձերբակալվել: «Դատավորի ձերբակալման մասին տեղեկությունները հաստատում եմ։ Առաջիկայում ծառայությունը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա»,- ասել է ԱԱԾ մամուլի խոսնակը։ Նշենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, որ խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը։ Դատական իշխանության…
Ռուս զբոսաշրջիկի ուղեբեռում թմրեցված օրանգուտան են գտել
Ինդոնեզիայի նահանգ Բալիում ձերբակալվել է ռուս զբոսաշրջիկ. նա փորձել է մաքսանենգ ճանապարհով թմրեցրած օրանգուտան տեղափոխել: Այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը: Ռուս զբոսաշրջիկ Անդրեյ Ժեստկովը ձերբակալվել է Դենպասարա օդանավակայանում, երբ փորձել է հատել անվտանգության գոտին Ռուսաստան գնալու նպատակով: Անվտանգության ծառայողները կասկածելի անձին կանգնեցրել են և բացել ուղեբեռը, որտեղ գտել են երկու տարեկան օրանգուտանին, որը քնած…
Իրաքում լաստանավի խորտակման գործով մարդիկ են ձերբակալվել
Իրաքում 16 մարդ է ձերբակալվել Մոսուլ քաղաքի մոտակայքում լաստանավի խորտակման գործի շրջանակում, հայտնում է Al-Sumaria հեռուստաալիքը: Իրաքյան Մոսուլում լաստանավի խորտակման հետևանքով զոհվել է ավելի քան 80 մարդ: Եվս 8 մարդ անհետ կորած է համարվում: Հիշեցնենք` միջադեպը տեղի է ունեցել Մոսուլի մոտակայքում՝ Տիգրիս գետում:
ԱՄՆ-ն պատասխանատվության կենթարկի Գուայդոյի քարտուղարի ձերբակալման մանակիցներին
Միացյալ Նահանգերը հնարավոր ամեն ինչ կանի, որ պատասխանատվության ենթարկի նրանց, ովքեր մասնակցել են Ռոբերտո Մարերոյի՝ վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի քարտուղարի ձերբակալմանը, ինչպես նաև այն անձանց, որոնք արել են այդ կարգադրությունը: Մարտի 21-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն: «Մենք կարծում ենք, որ գիտենք, թե ով առնչություն ունի…
Ձերբակալվել է Ռյազանի քաղաքապետը
Ռյազանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ կարաբասովը և Նրա տեղակալ Սերգեյ Սավինը քաղաքակյին վարչական շենքից իրավապահների կողմից ձերբակալվել են, հայտնում են տեղի ԶԼՄ-ները՝ հղում անելով ոչ պաշտոնական տեղեկատվությանը: РИА Новости-ն մանրամասնում է, որ նրանց հարցաքննելու են որպես վկա՝ կապված մսի մատակարարողներից մեկից ստացված 1.5 միլիոն ռուբլի կաշառքի գործի հետ: ՌԴ ՔԿ ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն նշել է,…
Ձերբակալվել է ՀՀ Առողջապահության նախկին փոխնախարարը
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտորական ուսումնասիրության արդյունքում ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ հանդիսացող…
Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են մոտ 30 ադրբեջանցու
Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են երկրում բնակվող 29 ադրբեջանցի ակտիվիստների, որոնց զայրացրել էր այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ջերմ են ընդունել Իրանում, նաև` որ Թեհրանի «Արարատ» ակումբում հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ «Արցախը Հայաստանն է, և վե՛րջ» գրությամբ պաստառի ֆոնին նա սելֆի էր արել: Minval.az-ը, gunaz.tv-ին հղումով, հայտնում է, որ մարտի 2-ին ուժայիններն աշխատավայրում…
Իտալիայում ձերբակալել են ամենաորոնվող հանցագործներից մեկին
Նեապոլի ոստիկանությունը ձերբակալել է ամենավտանգավոր հանցագործներից մեկին՝ մաֆիոզ կազմակերպության պարագլուխ Մարկո Դի Լաուրոյին։ Այս մասին հայտնում է LA Repubblica-ն։ 38-ամյա մաֆիոզը մի քանի տարի առաջ ենթարկվել էր արտաքինի փոփոխության վիրահատության և շրջել հիմնականում կանացի հագուստով։ Հանցագործը ձերբակալվել է մարտի 2-ին, ոստիկանների ու կարաբիներների համատեղ հատուկ գործողության ընթացքում։ Դի Լաուրոն զինված չի եղել և դիմակայություն ցույց…
30-ամյա տղամարդը ձերբակալվել է խոշոր չափերով խարդախություն և շորթում կատարելու կասկածանքով
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ խոշոր չափերով խարդախություն և խոշոր չափերով շորթում կատարելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է: 2019թ. փետրվարի 27-ին Երևան քաղաքի բնակչուհին՝ ծնված 1994թ., ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ. փետրվարի 4-ից մինչև փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում ընկերության…
Իտալիայի նախկին վարչապետի ծնողները կալանավորվել են
Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցիի ծնողները՝ Տիցիանո Ռենցին և Լաուրա Բովոլին ձերբակալվել են։ Խարդախության մեղադրանքով նրանց ենթարկել են տնային կալանքի։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը։ Նրանք կասկածվում են 2010-2013 թթ․ իրենց պատկանող ընկերությունները հանցավոր ճանապարհով սնանկացնելու, ինչպես նաև կեղծ հաշիվներ գործածելու մեջ։ Հիշեցնենք, որ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հրաժարական է տվել 2016 թվականին։
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստներ են ձերբակալվել
Ադրբեջանի Սումգաիթի վերաքննիչ դատարանի շենքի մոտ ձերբակալվել են ազգային ճակատ կուսակցության ակտիվիստներ Մահիր Ռուստամլին և Իդայաթ Ռասուլզադեն. հայտնում է Turan-ը: Դա տեղի է ունեցել երեկ, ակտիվիստները դատարան էին եկել մեկ այլ ակտիվիստի աջակցելու համար: Նրանք 15 օրվա վարչական կալանքի են դատապարտվել` մանր խուլիգանության համար:
Ձերբակալվել է Կալուգայում վթարված ավտոբուսի սեփականատերը
Երեխաների խումբ տեղափոխելիս Ռուսաստանի Կալուգայի շրջանում վթարված ավտոբուսի սեփականատերը ձերբակալվել է: Պարզվել է, որ ավտոբուսը պատկանում է մասնավոր ձեռնարկատիրոջ, որը Սմոլենսկի շրջանի Յարցեվո քաղաքի բնակիչ է: Այս մասին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի կայքը: Կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ձերբակալությունն իրականացվել է հարուցված քրեական գործի շրջանակներում, իսկ գործը հարուցվել է հետևյալ հատկանիշներով՝ առանց անվտանգության…
Թրամփի քաղաքական դաշնակիցը ձերբակալվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական դաշնակից Ռոջեր Սթոունը երեկ ձերբակալվել է: Մեղադրանքն առնչվում է դեմորատական կուսակցության կայքից գողացված էլեկտրոնային նամակների և նախագահական ընտրություններից երկու շաբաթ առաջ դրանք WikiLeaks-ի կողմից հրապարակելու խնդրի շուրջ Սթոունի քննարկումներին: Հաղորդում է Infocom-ը։