ձերբակալություն

  • ԱՄՆ-ն պատասխանատվության կենթարկի Գուայդոյի քարտուղարի ձերբակալման մանակիցներին

    ԱՄՆ-ն պատասխանատվության կենթարկի Գուայդոյի քարտուղարի ձերբակալման մանակիցներին

    Միացյալ Նահանգերը հնարավոր ամեն ինչ կանի, որ պատասխանատվության ենթարկի նրանց, ովքեր մասնակցել են Ռոբերտո Մարերոյի՝ վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի քարտուղարի ձերբակալմանը, ինչպես նաև այն անձանց, որոնք արել են այդ կարգադրությունը: Մարտի 21-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն: «Մենք կարծում ենք, որ գիտենք, թե ով առնչություն ունի…

  • Ձերբակալվել է Ռյազանի քաղաքապետը

    Ձերբակալվել է Ռյազանի քաղաքապետը

    Ռյազանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ կարաբասովը և Նրա տեղակալ Սերգեյ Սավինը քաղաքակյին վարչական շենքից իրավապահների կողմից ձերբակալվել են, հայտնում են տեղի ԶԼՄ-ները՝ հղում անելով ոչ պաշտոնական տեղեկատվությանը: РИА Новости-ն մանրամասնում է, որ նրանց հարցաքննելու են որպես վկա՝ կապված մսի մատակարարողներից մեկից ստացված 1.5 միլիոն ռուբլի կաշառքի գործի հետ: ՌԴ ՔԿ ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն նշել է,…

  • Ձերբակալվել է ՀՀ Առողջապահության նախկին փոխնախարարը

    Ձերբակալվել է ՀՀ Առողջապահության նախկին փոխնախարարը

    ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտորական ուսումնասիրության արդյունքում ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ հանդիսացող…

  • Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են մոտ 30 ադրբեջանցու

    Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են մոտ 30 ադրբեջանցու

    Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են երկրում բնակվող 29 ադրբեջանցի ակտիվիստների, որոնց զայրացրել էր այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ջերմ են ընդունել Իրանում, նաև` որ Թեհրանի «Արարատ» ակումբում հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ «Արցախը Հայաստանն է, և վե՛րջ» գրությամբ պաստառի ֆոնին նա սելֆի էր արել: Minval.az-ը, gunaz.tv-ին հղումով, հայտնում է, որ մարտի 2-ին ուժայիններն աշխատավայրում…

  • Իտալիայում ձերբակալել են ամենաորոնվող հանցագործներից մեկին

    Իտալիայում ձերբակալել են ամենաորոնվող հանցագործներից մեկին

    Նեապոլի ոստիկանությունը ձերբակալել է ամենավտանգավոր հանցագործներից մեկին՝ մաֆիոզ կազմակերպության պարագլուխ Մարկո Դի Լաուրոյին։ Այս մասին հայտնում է LA Repubblica-ն։ 38-ամյա մաֆիոզը մի քանի տարի առաջ ենթարկվել էր արտաքինի փոփոխության վիրահատության և շրջել հիմնականում կանացի հագուստով։ Հանցագործը ձերբակալվել է մարտի 2-ին, ոստիկանների ու կարաբիներների համատեղ հատուկ գործողության ընթացքում։ Դի Լաուրոն զինված չի եղել և դիմակայություն ցույց…

  • 30-ամյա տղամարդը ձերբակալվել է խոշոր չափերով խարդախություն և շորթում կատարելու կասկածանքով

    30-ամյա տղամարդը ձերբակալվել է խոշոր չափերով խարդախություն և շորթում կատարելու կասկածանքով

    ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ խոշոր չափերով խարդախություն և խոշոր չափերով շորթում կատարելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է: 2019թ. փետրվարի 27-ին Երևան քաղաքի բնակչուհին՝ ծնված 1994թ., ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ. փետրվարի 4-ից մինչև փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում ընկերության…

  • Իտալիայի նախկին վարչապետի ծնողները կալանավորվել են

    Իտալիայի նախկին վարչապետի ծնողները կալանավորվել են

    Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցիի ծնողները՝ Տիցիանո Ռենցին և Լաուրա Բովոլին ձերբակալվել են։ Խարդախության մեղադրանքով նրանց ենթարկել են տնային կալանքի։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը։ Նրանք կասկածվում են 2010-2013 թթ․ իրենց պատկանող ընկերությունները հանցավոր ճանապարհով սնանկացնելու, ինչպես նաև կեղծ հաշիվներ գործածելու մեջ։ Հիշեցնենք, որ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հրաժարական է տվել 2016 թվականին։

  • Մոսկվայում ԱՄՆ քաղաքացի հայտնի ֆինանսիստի են ձերբակալել

    Մոսկվայում ԱՄՆ քաղաքացի հայտնի ֆինանսիստի են ձերբակալել

    Փետրվարի 15-ին Մոսկվայում ձերբակալվել է Baring Vostok ներդրումային ընկերության հիմնադիր, ԱՄՆ-ի քաղաքացի Մայք Քալվին։ Նրան Բասմանի դատարան են տեղափոխել, որտեղ ֆինանսիստի կալանքը երկարաձգել են երեք օրով։ Քալվիի խափանման միջոցի մասին վճիռը կկայացվի փետրվարի 16-ին։ Նշվում է, որ Քալվիի նկատմամբ հետաքննություն է ընթանում՝ ըստ ՌԴ Քրեական օրենսգրքի 4 հոդվածի 159-րդ կետի (կազմակերպված հանցախմբի միջոցով կամ խոշոր…

  • Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստներ են ձերբակալվել

    Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստներ են ձերբակալվել

    Ադրբեջանի Սումգաիթի վերաքննիչ դատարանի շենքի մոտ ձերբակալվել են ազգային ճակատ կուսակցության ակտիվիստներ Մահիր Ռուստամլին և Իդայաթ Ռասուլզադեն. հայտնում է Turan-ը: Դա տեղի է ունեցել երեկ, ակտիվիստները դատարան էին եկել մեկ այլ ակտիվիստի աջակցելու համար: Նրանք 15 օրվա վարչական կալանքի են դատապարտվել` մանր խուլիգանության համար:

  • Ձերբակալվել է Կալուգայում վթարված ավտոբուսի սեփականատերը

    Ձերբակալվել է Կալուգայում վթարված ավտոբուսի սեփականատերը

    Երեխաների խումբ տեղափոխելիս Ռուսաստանի Կալուգայի շրջանում վթարված ավտոբուսի սեփականատերը ձերբակալվել է: Պարզվել է, որ ավտոբուսը պատկանում է մասնավոր ձեռնարկատիրոջ, որը Սմոլենսկի շրջանի Յարցեվո քաղաքի բնակիչ է: Այս մասին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի կայքը: Կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ձերբակալությունն իրականացվել է հարուցված քրեական գործի շրջանակներում, իսկ գործը հարուցվել է հետևյալ հատկանիշներով՝ առանց անվտանգության…

  • Թրամփի քաղաքական դաշնակիցը ձերբակալվել է

    Թրամփի քաղաքական դաշնակիցը ձերբակալվել է

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական դաշնակից Ռոջեր Սթոունը երեկ ձերբակալվել է: Մեղադրանքն առնչվում է դեմորատական կուսակցության կայքից գողացված էլեկտրոնային նամակների և նախագահական ընտրություններից երկու շաբաթ առաջ դրանք WikiLeaks-ի կողմից հրապարակելու խնդրի շուրջ Սթոունի քննարկումներին: Հաղորդում է Infocom-ը։

  • Լեհաստանում քաղաքական գործիչներին սպառնալու համար 20 քաղաքացի է ձերբակալվել

    Լեհաստանում քաղաքական գործիչներին սպառնալու համար 20 քաղաքացի է ձերբակալվել

    Լեհաստանի ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 20 մարդու: Նրանց կասկածում են քաղաքապետներին, քաղաքական գործիչներին սպառնալու մեջ: Այս մասին հաղորդում է radiopolsha.pl-ն: Ոստիկանությունից լրատվամիջոցներին տեղեկացրել են, որ ձերբակալության մասին արդեն իսկ տեղեկացրել են գլխավոր դատախազությանը: «Խոսքը ոչ թե սովորական քննադատության կամ կարծիքի սուր արտահայտման, այլ կոնկրետ սպանության սպառնալիքների մասին է: Վերջին օրերին ձերբակալել ենք ավելի քան 20…

  • Իրանական հեռուստաընկերության լրագրողը ձերբակալվել է ԱՄՆ-ում

    Իրանական հեռուստաընկերության լրագրողը ձերբակալվել է ԱՄՆ-ում

    Իրանական «Press TV» հեռուստաընկերությունը հաղորդել է Վաշինգտոնում իր լրագրողի՝ Մարզի Խաշեմիի ձերբակալության մասին: «Մենք տեղեկացված ենք Press TV-ի լրագրող Մարզի Խաշեմիի ձերբակալության մասին», – ասված է հեռուստաընկերության թվիթերյան էջում: Նշվում է, որ Խաշեմիի ձերբակալության պատճառներն առայժմ հայտնի չեն: Նրան պաշտոնապես մեղադրանք չի առաջադրվել, այլ մանրամասներ չեն ներկայացվում:

  • Կատալոնիայի հակաահաբեկչական գործողության ընթացքում ձերբակավել է 14 մարդ

    Կատալոնիայի հակաահաբեկչական գործողության ընթացքում ձերբակավել է 14 մարդ

    Կատալոնիայի (Իսպանիա) Mossos d՚Esquadra իրավապահ մարմինները հակաահաբեկչական գործողության ընթացքում ձերբակալել են 14 մարդու։ «Ներկա դրությամբ 14 մարդ է ձերբակալված այն գործողության ընթացքում, որը հունվարի 15-ին անցկացվում է Բարսելոնայում և Ինգուալադայում (Բարսելոնայի նահանգ)»,-ասված է իրավապահ մարմինների՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ: «Ալեքսանդրիա» կոդային անվանումը կրող գործողությունը Կատալոնիայում սկսվել է վաղ առավոտյան: Բարսելոնայում և Ինգուալադայում անցկացվում են վեց…