ձերբակալում
Ադրբեջանը բաց է թողել Սյունիքում ձերբակալված իրանցի վարորդներին
Ադրբեջանը ազատ է արձակել իրանական 2 բեռնատարների վարորդներին, որոնք ձերբակալվել էին ադրբեջանական ոստիկանության կողմից՝ Գորիս-Կապան ավտոճանապարհին։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը ու հղում անում այդ երկրի մաքսայինին։ Նշվում է, որ 2 վարորդներին էլ արդեն հանձնել են Իրանին։
Ձերբակալվել են ՊԵԿ-ի 4 պաշտոնյաներ․ նրանք կաշառք են վերցրել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցները հանցավորության դեմ պայքարի համատեքստում իրականացրած տարաբնույթ և տակտիկապես համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության բաժնի պետը, նախնական համաձայնության գալով նույն բաժնի 2 օպերլիազորների հետ, միավորելով իրենց ջանքերը, ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել հարկային վարչարարություն և ապահովել…
Բաթումում շենքի փլուզման գործով 3 մարդ է ձերբակալվել
Վրաստանի Բաթում քաղաքում տեղի ունեցած 5 հարկանի շենքի փլուզման վերաբերյալ նոր տվյալներ կան։ Վրաստանի ՆԳ նախարարությունից հայտնել են, որ փլուզման մասով հարուցված քրգործով 3 մարդ է ձերբակալվել՝ շենքի սեփականատերն ու 2 աշխատակիցներ։ Նշվում է, որ փլուզման նախնական պատճառ է համարվում՝ անվտանգության կանոնների կոպիտ խախտմամբ շինարարական և վերանորոգման աշխատանքների իրականացումը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր…
Սաակաշվիլին 7 օր է հացադուլի մեջ է․ բժիշկներն անհանգստացած են
Վրաստանում ձերբակալված ընդդիմադիր գործիչ Միխեիլ Սաակաշվալին արդեն 7-րդ օրն է հացադուլի մեջ է ու չի սնվում։ Այս առումով անհանգստություն են հայտնել վրաց բժիշկները։ Նշվել է, որ հացադուլը կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել Սաակաշվիլիի համար։ Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահին ձերբակալել են հոկտեմբերի 1-ին ու հենց նույն օրը նա հացադուլ է հայտարարել։
Երևանի 122 դպրոցի տնօրենը ձերբակալվել է
Երևանի 122 դպրոցի արդեն նախկին տնօրեն Մարինա Մալախյանը ձերբակալված է։ Այս մասին Lurer-ին հայտնել են Քննչական կոմիտեից։ Ասվել է նաև, որ դատարան միջնորդություն է ներկայացվել՝ նրա խափանման միջոցը կալանավորումը կիրառելու վերաբերյալ։
Ձերբակալվել է Սիսիանի քաղաքապետը
Ձերբակալվել է Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից։ ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանն ասել է, որ Սարգսյանը ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ու պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու կամ հանձնելու հոդվածներով։ Նա նշել է, որ Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։
Մեղրիի նախկին համայնքապետը կալանավորվեց
Մեղրիի նախկին համայնքապետ, «Հայաստան» դաշինքի ընտրացուցակում ընդգրկված Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը 2 ամսով կալանավորվել է։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Զաքարյանը ձերբակալվել էր։ Նշենք, որ նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի համար։
Մեղրիի նախկին համայնքապետը ձերբակալվեց
Մեղրի խոշորացված համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրացուցակում ընդգրկված Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է։ Այս մասին ArmTimes-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։ Ավելի վաղ Զաքարյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնել էր, որ ոստիկանները պառկեցրել են գետնին իր պաշտպանյալին, նկարահանել ու տեղափոխել նրան Ոստիկանության շենք։
Ձերբակալվել է Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի…
Կաշառք բաժանելու հիմքով ձերբակալվել է Արմավիրի նախկին քաղաքապետը
Երեկ հայտնի դարձավ, որ ընտրություններին «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով որպես պատգամավորի թեկնածու առաջադրվածներից մեկը ձերբակալվելու՝ 9 միլիոն դրամի կաշառք բաժանելու հիմքով։ Հետագայում հայտնի դարձավ, որ ձերբակալվածը ՀՀԿ-ական Ռուբեն Խլղաթյանն է։ Նա Արմավիրի նախկին քաղաքապետն է, ով առաջադրված է «Պատիվ ունեմ»-ի ցուցակով։
Ձերբակալվել է «օրենքով գող» Պզոն (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ձերբակալվում հանցավոր աշխարհում Պզո մականունով հայտնի «օրենքով գող» Արմեն Ղազարյանը։
Հավաքնել կազմակերպելու ու անցկացնելու գործով ձերբակալվել է 10 անձ․ ՀՔԾ-ն անուններ է հայտնել
ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են. Գագիկ Ծառուկյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով, Գառնիկ Իսաղուլյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով, Սուրեն Սուրենյանցը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին…
Հայտնաբերվել և ձերբակալվել են շուրջ 20 անձինք․ ԱԱԾ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ու դրանով պայմանավորված՝ նույն օրը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում,…
Տնային կալանքի պայմաններում Ռոնալդինյոն երեկույթներ է կազմակերպել
Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն Պարագվայում, երբ գտնվում էր այնտեղ տնային կալանքի տակ, կազմակերպել է երեկույթներ, որոնց մասնակցել են մոդելներ։ Այս մասին հաղորդում են Marca-ն։ Հիշեցնենք, որ նախկին ֆուտբոլիստի ձերբակալման պատճառը կեղծ անձնագրերով Պարագվայ մուտք գործելն է եղել։ Ավելի վաղ կորոնավիրուսի պատճառով Ռոնալդինյոյին տեղափոխել էին Պարագվայի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկը, որտեղ մեկ գիշերվա արժեքը մոտ 400 դոլար…
Բացահայտվել է մարիխուանայի իրացման դեպք են․ մեկ անձ ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները: Փետրվարի 24-ին, ժամը 21-ի սահմաններում, քրեական հետախույզները Ալեք Մանուկյան փողոցից, թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, բերման ենթարկեցին 64 և 40 տարեկան երկու տղամարդու, որոնցից մեկը բնակվում է Արարատի մարզի Նորաբաց գյուղում, մյուսը Երևանի բնակիչ է:…














