fbpx
Աշխարհ

Բաթումում շենքի փլուզման գործով 3 մարդ է ձերբակալվել

Վրաստանի Բաթում քաղաքում տեղի ունեցած 5 հարկանի շենքի փլուզման վերաբերյալ նոր տվյալներ կան։

Վրաստանի ՆԳ նախարարությունից հայտնել են, որ փլուզման մասով հարուցված քրգործով 3 մարդ է ձերբակալվել՝ շենքի սեփականատերն ու 2 աշխատակիցներ։

Նշվում է, որ փլուզման նախնական պատճառ է համարվում՝ անվտանգության կանոնների կոպիտ խախտմամբ շինարարական և վերանորոգման աշխատանքների իրականացումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել 5 զոհերի մասին, որոնց դիերը դուրս էին բերվել փլատակների տակից։ Զոհերից մեկը երեխա է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ