ձերբակալվել է
Տիգրան Արզաքանցյանը ձերբակալվել է
Դեկտեմբերի 29-ին իրավապահները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ձերբակալել են «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանին։ Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեցին ՆԳՆ լրատվական ծառայությունից։ Մեր տեղեկություններով՝ Տիգրան Արզաքանցյանի մոտ փամփուշտներ են հայտնաբերվել։ Արզաքանցյանը ներկայացվել է Քննչական կոմիտեին։Դեկտեմբերի 29-ին իրավապահները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ձերբակալել են «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանին։ Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեցին…
Слово пацана սերիալի դերասանը ձերբակալվել է
Մոսկվայի դատարանը երկուշաբթի օրը սպանության գործով ձերբակալել է «Слово пацана. Кровь на асфальте» սերիալի դերասան Սերգեյ Բազանովին, իսկ այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով դատարանի մամուլի ծառայությանը։ «Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանային դատարանը 2011 թվականին կատարված սպանության մեջ մեղադրվող Սերգեյ Յուրիեւիչ Բազանովի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը», – ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։…
Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է
ԼՂ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Միխայելի Բալասանյանի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։ Այդ մասին փաստաբանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում` հավելելով, որ Բալասանյանը ձերբակալվել է ԼՂ քր.օր-ի 337 հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու…
Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ ՊետրոսյանըՀՀ ԱԺ նախկին պատգամավոր
Ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Տեղեկությունը Լուրերին հաստատել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նա կասկածվում է բռնության գործադրմամբ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու համար։
Երևանի պահածոների գործարան ՓԲ ընկերության տնօրենը ձերբակալվել է
«Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրեն Ի.Մ.-ի նկատմամբ հսկող դատախազի կողմից հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Ի.Մ.-ն, հանդիսանալով «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրեն դիտավորությամբ կեղծել է պարտականությունից և պատասխանատվությունից ազատող փաստաթուղթ և օգտագործել այն: Մասնավորապես՝ 2019 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 19-ն ընկած…
ՃՈ 3 տեսուչ ձերբակալվել է կաշառք ստանալու համար
Հայաստանի ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ոստիկանության առանձին պաշտոնատար անձանց կողմից կաշառք պահանջելու և ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից ոստիկանության պաշտոնատար անձանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ: Քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» տեսուչներ Կ.Հ.-ն,…
Առավոտյան ձերբակալվել է առաջին անձը, որի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցված. ՀՀ գլխավոր դատախազ
Այսօր առավոտյան ձերբակալվել է առաջին անձը, որի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցված: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով օրեր առաջ զորամասերից մեկում բռնկված հրդեհին: «Թույլ տվեք նախաքննության շահից ելնելով՝ չբացահայտել այն անձանց հաջորդականությունը, որոնց նկատմամբ այս գործողություններն իրականացվելու են»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը: Նրա խոսքով՝ դատախազությունն ամենօրյա հսկողություն…
Հավաքին մասնակցելու նպատակով անձանց առերևույթ նյութապես շահագրգռելու վերաբերյալ վարույթի շրջանակում ձերբակալվել է 3 անձ
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվում են ՀՀ-ում գործող կուսակցություններից մեկի հավաքին մասնակցելու նպատակով անձանց առերևույթ նյութապես շահագրգռելու դեպքի հանգամանքները: ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում համացանցի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված՝ լրատվամիջոցի կողմից սոցիալական ցանցում հրապարակված «ՀՅԴ-ականները շարունակում են փողով մարդ բերել» վերտառությամբ ձայնագրության առթիվ 2022 թվականի օգոստոսի 25-ին…
38-ամյա տղամարդը ձերբակալվել է Վանաձորում կատարված կնոջ սպանության կասկածանքով
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 2022 թ. դեկտեմբերի 25֊ին Վանաձոր քաղաքում կատարված կնոջ սպանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է նույն օրը Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակչի կողմից, որը հայտնել է, որ սպանել է կնոջը։ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի 9-րդ կետով…
Կեղծ 100-դոլարանոցներով գնումներ արած երիտասարդը ձերբակալվել է
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 16-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերել, կեղծ թղթադրամներ պատրաստելու, իրացնելու և պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին էին տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել էին 19՝ 100-դոլարանոց, 2՝ 20 000-դրամանոց և 2՝ 1000-դրամանոց կեղծ թղթադրամներ: Երիտասարդը և հայտնաբերված կեղծ թղթադրամները ներկայացվել էին Արաբկիրի քննչական բաժին: Նախաձեռնվել էր…
Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետի տեղակալը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր առ այն, որ Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Վ. Ն.-ն (Վահե Նիկոյան) իր պաշտոնավարման տարիներին չարաշահել է պաշտոնեական դիրքը, որի հետևանքով մայրաքաղաքում տարիներ շարունակ փաստացի չկատարված աղբահանության աշխատանքների և չմատուցված սանիտարական մաքրման ծառայությունների համար «ՍԱՆԻԹԵՔ» ՍՊ ընկերությանը, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերություններին…
Ղրիմի կամրջի պայթյունի գործով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտնում է , որ Ղրիմի կամրջի պայթյունի գործով ձերբակալվածների թվում նաև Հայաստանի քաղաքացի կա: ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ռուսաստանի 5, Ուկրաինայի և Հայաստանի 3 քաղաքացիներ: Հրապարակվել է նաև Հայաստանի քաղաքացու անունը՝ Արթուր Տարչանյան: Հաղորդագրության մեջ նշվում է, որ պայթուցիկ սարքը,…
Գանձակում կրակահերթ արձակած տղամարդը ձերբակալվել է
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 19.30-ի սահմաններում, իրացնելով ստացված տեղեկությունները, ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը մեկնել էր Գանձակ բնակավայր: Հ. Աբրահամյան փողոցում ոստիկանները նկատելով, որ նույն գյուղի 41-ամյա բնակչի ձեռքին ինքնաձիգ կա, փորձել էին վնասազերծել, սակայն նա ինքնաձիգից օդ կրակահերթ էր արձակել և դիմել փախուստի: Ոստիկաններին հաջողվել էր բռնել նրան, ձերբակալել և տեղափոխել բաժին: Նախաձեռնված քրեական վարույթի…
Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման փաստով ձերբակալվել է ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանը
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հարգելի´ քաղաքացիներ, Ցանկանում եմ տեղեկացնել, որ հորս առևանգման փաստով քիչ առաջ ձերբակալվեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հանցակից, նույն գործով կա ևս երկու ձերբակալված արտերկրում: Նշեմ նաև, որ տվյալ անձանց ո´չ ես, ո´չ էլ իմ ընտանիքի անդամները…
Ճանապարհային ոստիկանության տեսուչը ձերբակալվել է. նա մեղադրվում է կաշառք ստանալու մեջ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առերևույթ կաշառք պահանջելու և ստանալու վերաբերյալ: Այս մասին հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։ «Մասնավորապես, ըստ քրեական գործի նյութերի` 2021թ. մարտին ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության ավագ տեսուչ Մ. Ս.-ն, Վանաձոր քաղաքում վարորդ Ա.…















